ՊՍԺ-ն ապահովել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՊՍԺ-ն պատմության մեջ 14-րդ անգամ ու 5-րդ տարին անընդմեջ դարձել է ֆուտբոլի Ֆրանսիայի չեմպիոն։
Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրից տեղափոխված խաղում փարիզյան ակումբը մրցակցի խաղադաշտում 2:0 հաշվով հաղթել է երկրորդ տեղում գտնվող «Լանսին» ու ապահովել առաջին տեղը։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ են դարձել վրացի վինգեր (անգլ. winger — եզրային) Խվիչա Կվարացխելիան ու սենեգալցի հարձակվող Իբրահիմ Մբայեն։
Առաջնության ավարտից մեկ տուր առաջ ՊՍԺ-ն ունի 76 միավոր։ «Լանսը» հավաքել է 67 միավոր ու ապահովել երկրորդ տեղը։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ մրցելու է Լոնդոնի «Արսենալի» հետ։