Անդրեյ Երմակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 60-օրյա կալանքը՝ գրավի հնարավորությամբ

Լուրեր

14.05.2026 | 20:47
Այս ընտրությունները անկախության համար են. Արամ Սարգսյանի թիմը քարոզարշավ է իրականացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:33
Կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզցրել է, այլ նրանց, ով չի կզացել. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:27
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին
14.05.2026 | 20:14
Կուբայում բողոքի ցույցեր են․ երկիրը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր բլեքաութին
14.05.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ կիբերհարձակումները կլրջանան ընտրությունների օրերին. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:54
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
14.05.2026 | 19:41
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը
14.05.2026 | 19:30
Հայաստանում և Ադրբեջանում հանրության տրամադրություններն արտացոլում են հակամարտությունից հոգնածությունը. Թոմ դե Վաալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:24
Ինչու է Ալեքսան Ալեքսանյանը 2 մլն դրամ նվիրել ՔՊ-ին. Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:15
Կարապետյանը հորեղբոր՝ «դպրոց կառուցողներն ու ասֆալտ անողներն ուղեղ չունեն» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:05
Փաշինյանին վիրավորած բլոգերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
14.05.2026 | 18:47
Ընտրակաշառք, փախուստի փորձ․ ՆԳՆ-ն 49-ամյա տղամարդու է ձերբակալել
14.05.2026 | 18:46
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 18:34
«ՔՊ-ակա՞ն ա, ժողովուրդ»․ Ծառուկյանը՝ իրեն հակադարձած կնոջ մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:30
56․2 մլն դրամի նվիրատվություն․ ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համարը
Բոլորը

Դատարանը Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել 60-օրյա նախնական կալանքը՝ 140 միլիոն գրիվնա (շուրջ 3,3 մլն դոլար) գրավի հնարավորությամբ։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան։

Եթե գրավը վճարվի, Երմակը կազատվի նախնական կալանքից, սակայն նա կենթարկվի մի շարք դատավարական պարտավորությունների։ Մասնավորապես՝ կապի մեջ մնալ, առաջին իսկ կանչով ներկայանալ քննիչին, դատախազին կամ դատարան։ Նա նաև պետք է տեղեկացնի իր տեղաշարժերի մասին. դատարանին տեղեկացնի, եթե փոխի իր բնակության կամ աշխատանքի վայրը։ Երմակին նաև արգելվում է քաղաքից դուրս գալ առանց հատուկ թույլտվության, նա պետք է հանձնի անձը հաստատող փաստաթղթերը՝ բոլոր միջազգային, դիվանագիտական ​​անձնագրերը և երկրից դուրս գալու թույլտվություն տրամադրող ցանկացած փաստաթուղթ, էլեկտրոնային ապարանջան կրի։

Միաժամանակ, Երմակի համար հաղորդակցության սահմանափակում է սահմանվել․ խստիվ արգելվում է գործի մանրամասները քննարկել այլ կասկածյալների և վկաների հետ, որոնց թվում են Ալեքսեյ Չեռնիշևը, Տիմուր Մինդիչը, Վերոնիկա Անիկիևիչը և ուրիշներ։

Եթե ​​Երմակը գրավի վճարումից հետո խախտի այս կանոններից թեկուզ մեկը, 140 միլիոն գրիվնան կանցնի պետությանը, իսկ կասկածյալը կվերադառնա բանտ։

Պաշտպանությունը երեք օր ունի՝ Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի վերաքննիչ պալատում որոշումը բողոքարկելու համար։

Երմակը հենց դատարանում հայտարարել է, որ բողոքարկելու է որոշումը։ Ինչ վերաբերում է 140 միլիոն գրիվնայի գրավին, նա պնդել է՝ «այդքան գումար չունի», բայց ունի «շատ ընկերներ» և կփորձի հավաքել այդ գումարը, «եթե հնարավոր լինի»։

Երմակն անցնում է Կիևի մոտ էլիտար «Դինաստիա» բնակելի համալիրի կառուցման ընթացքում 460 միլիոն գրիվնայի (10,4 միլիոն դոլար) լվացման գործով։ Նրանից բացի՝ ներգրավված են նաև վեց այլ մեղադրյալներ, այդ թվում՝ նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի