Արսեն Հարությունյանը RAF-ում նորամուտը կնշի օլիմպիական չեմպիոնի դեմ գոտեմարտով
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը RAF (Real American Freestyle) լիգայում նորամուտը կնշի հունիսի 13-ին, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը։
Սենթ Լուիսում կայանալիք RAF 10 մրցաշարում 26-ամյա հայ ըմբիշը կմրցի Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուչիի հետ։
Նույն մրցաշարին կմասնակցի նաև UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը, որն ազատ ոճի ըմբշամարտի կանոններով կմրցի UFC-ի նախկին մարտիկ Թոնի Ֆերգյուսոնի հետ։
Հիշեցնենք, որ ապրիլին Արսեն Հարությունյանը մասնակցել էր ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը և դարձել էր բրոնզե մեդալակիր։