Մեսիի դուբլը «Ինտեր Մայամիին» հաղթանակ է պարգևել գոլառատ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Ինտեր Մայամին» գոլառատ խաղում 5։3 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Ցինցինատիի» նկատմամբ։
Հյուրերի կազմում դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը կարիերայում գոլերի թիվը հասցրել է 909-ի։
MLS-ի ընթացիկ մրցաշրջանում 38-ամյա Մեսին 12 խաղում դարձել է 11 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ «Ինտեր Մայամին» 13 խաղից հետո 25 միավորով երկրորդն է Արևելյան կոնֆերենցիայում և 2 միավոր է զիջում առաջատար «Նեշվիլին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։