Հենրիխ Մխիթարյանը հերթական տիտղոսն է նվաճել «Ինտերի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.05.2026 | 16:02
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 15:59
«Իրան ասի՝ վլաստը որ փոխվի, ես քու հետ էդ վախտ կխոսամ»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:55
Զելենսկին հայտել է, որ Կիևում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
14.05.2026 | 15:48
Որքան գումար են ստացել Խամզատ Չիմաևը և Շոն Ստրիքլենդը UFC-ի չեմպիոնական մենամարտի համար
14.05.2026 | 15:39
Սպիտակ տունը հայտարարում է՝ Չինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանը․ այն պետք է բաց մնա
14.05.2026 | 15:31
Այս ընտրություններում աշխարհաքաղաքական համատեքստ չկա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:20
ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW
14.05.2026 | 15:15
Փաշինյանը հայտարարել է՝ Քոչարյանը պետք է նստի // ՀՀ-ն՝ ՌԴ քաղաքացիների ձերբակալության ռիսկային երկիր․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 15:06
Հակակոռուպցիոն կոմիտեն և ԱՄՆ ՀԴԲ-ն ևս 3 տարով երկարաձգել են համագործակցությունը
14.05.2026 | 14:57
ԱՄՆ-ն հետաձգել է Լեհաստանում 4000 զինծառայողի տեղակայումը
14.05.2026 | 14:51
Աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաշինյանը՝ իր քարոզարշավին մասնակցած տնօրենների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:49
Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Սուրակատ Ասիյատիլովի հուշամրցաշարում
14.05.2026 | 14:40
ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարները հանդիպում են Հնդկաստանում՝ Իրանի հետ պատերազմի, նավթի գների աճի և ներքին տարաձայնությունների ֆոնին
14.05.2026 | 14:35
«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ջուրծեծոցին Կարապի լճում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:31
«Ռեալը» հայտարարել է նախագահի վաղաժամ ընտրությունների մասին
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտերի» կազմում դարձել է նաև երկրի գավաթակիր։

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Կրիստիան Կիվուի գլխավորած թիմը Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում մրցել է «Լացիոյի» հետ ու հաղթել 2:0 հաշվով։

Հանդիպման երկու գոլերն էլ գրանցվել են առաջին խաղակեսում։ 14-րդ րոպեին «Լացիոյի» չեռնոգորցի պաշտպան Ադամ Մարուշիչը գրավել է սեփական դարպասը, իսկ 35-րդ րոպեին «Ինտերի» առավելությունը կրկնապատկել է արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում փոխարինման է դուրս եկել 68-րդ րոպեին։

37-ամյա կիսապաշտպանը նվաճել է կարիերայի 28-րդ տիտղոսը։ «Ինտերի» կազմում Մխիթարյանը 2-ական անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր։

«Ինտերը» պատմության մեջ 10-րդ անգամ է նվաճել Իտալիայի գավաթը։ Նախորդ անգամ միլանյան ակումբը ոսկե դուբլ գրանցել էր 2010 թվականին։