Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել. ՆԳՆ

Լուրեր

05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
05.10.2026 | 12:12
Քրեական հեղինակություն համարվող անձը տնային կալանքից սպանություն է նախապատրաստել․ Ոստիկանությունը կանխել է․ կան ձերբակալվածներ․ ՆԳՆ
05.10.2026 | 12:00
Թեհրանում մեկնարկել են Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները
05.10.2026 | 11:41
Կանանց Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Հորդանանում
05.10.2026 | 11:37
Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:37
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
Բոլորը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բացահայտել են բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հերթական հանցավոր գործունեությունը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Ըստ օպերատիվ տվյալների՝ մի խումբ անձինք Արագածոտնի մարզի Կարբի գյուղի առանձնատներից մեկում տեղադրել են մասնագիտացված համակարգչային տեխնիկա և հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացրել խոշորամասշտաբ համակարգչային հափշտակություններ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներն ամբողջացվել են, և հաղորդումը ներկայացվել է Քննչական կոմիտե:

Ապրիլի 29-ին, դատարանի որոշմամբ, Քրեական ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները նշված առանձնատանը իրականացրել են խուզարկություն։ Հայտնաբերվել և առգրավվել են հանցանքի գործիք տեխնիկական միջոցները, այդ թվում՝ համակարգչային տեխնիկան, բջջային հեռախոսներն ու ենթադրյալ հանցավոր գործունեության մեջ օգտագործվող այլ սարքավորումներ։

Խմբի գործունեության ուղղություններից մեկը եղել է զանգերի անօրինական տերմինացիան: Այն հեռահաղորդակցության ոլորտում տարածված հանցագործություն է, որը կոչվում նաև GSM-ֆրոդ կամ SIM-բոքսինգ:

Օգտագործվել են բարձր տեխնոլոգիական լուծումներ. օտարերկրյա մի շարք ընկերություններից ձեռք են բերվել համապատասխան ծառայություններ և VoIP (Voice over IP) հարթակներ, որոնց միջոցով միջազգային հեռախոսային հոսքը համացանցային կապուղիներով ներբեռնվել է տեղական հեռահաղորդակցության ցանցեր՝ ձևակերպելով որպես տեղական զանգերի: Իրականացվել են տարբեր որակի թրաֆիկների միախառնում և արհեստական րոպեների գեներացում՝ ստվերային եկամուտների ապահովման համար:

Խմբավորման հանցավոր սխեման ներառել է նաև հեռահաղորդակցության համակարգերում վնասաբեր ծրագրակազմերի կիրառումը: Օգտագործելով արհեստական բանականության և ծրագրավորման տարբեր լեզուներով հատուկ հրահանգներ՝ հանցագործները թիրախավորել են անհատական օգտահաշիվները, ինչը հնարավորություն է տվել մուտք գործել քաղաքացիների անձնական հաշիվներին և իրականացնել ֆինանսական միջոցների ուղղակի հափշտակություն:

Թվային հետքերը վերացնելու և բացահայտման ռիսկը նվազեցնելու նպատակով կիրառվել են քողարկման հատուկ մեթոդներ, իսկ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները փոխակերպվել են կրիպտոարժույթի:

Ներկայումս իրականացվում են լայնածավալ փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: