Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամեն 5 տարին մեկ համաներում կհայտարարենք, ապօրինի վճիռներ կայացրած դատավորների նկատմամբ քրեական և կարգապահական պատասխանատվություն կլինի, երդվյալ ատենակալների ինստիտուտ կներդնենք, խորհրդարանականից անցում կկատարենք նախագահական կառավարման, երկրի ղեկավարի պաշտոնավարման սահմանափակում կսահմանենք միայն մեկ ժամկետ․ Հայաստանը ղեկավարելու հավակնություն ունեցող քաղաքական ուժերը շարունակում են նախընտրական խոստումներ տալ։ Factor TV-ն առանձնացրել է ընտրություններին մասնակցող ուժերի ծրագրերում դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մոտեցումները։

Քվեաթերթիկում առաջին համար Ռեֆորմիստների կուսակցության կես էջանոց ծրագրում երկու տողով նշվում է միայն մեկ փոփոխության մասին՝ սահմանադրական փոփոխությամբ երկրի ղեկավարի կառավարման ժամանակահատվածը սահմանափակել մեկ ժամկետով, իսկ երկրի ղեկավարի պաշտոնին հավակնողի համար սահմանել նոր չափանիշներ։

«Ուժեղ Հայաստան»-ի ծրագրում դատաիրավական բարեփոխումներին անդրադարձը զբաղեցնում է 5 էջ։ Հինգ էջանոց տեսլականում կուսակցությունն այսպես է տեսնում այն համակարգը, որն իրենց գալուց հետո կլինի։

«Դատավորների պատասխանատվության խստացում։ 

«Կալանք նշանակող» դատավորների համակարգի վերացում։ 

ԲԴԽ-ի լիազորությունների վերանայում։ 

Դատարանների ծանրաբեռնվածության նվազեցում։ 

Հատուկ դատախազի ինստիտուտ բարձրաստիճան պաշտոնյաների գործերի համար։ Դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության չափում։ 

ԲԴԽ, ՍԴ և Վճռաբեկ դատարանի ձևավորման նոր մեխանիզմներ։ 

Դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքների ուժեղացում»։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Նոր ուժ»-ի ծրագրում շեշտվում է՝ պետք է ստեղծել քաղաքական ազդեցությունից իրապես ազատ, պրոֆեսիոնալ իրավապահ համակարգ, ինչպես նաև ընդգծվում է դատարանների անկախության ապահովման կարևորությունը։  Մարությանի ուժը մտաադիր է պայքարել կոռուպցիայի և հովանավորչության բոլոր դրսևորումների, մասնավորապես, «էլիտար» կոռուպցիայի դեմ։

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն իր «Միասնության թևեր» կուսակցության ծրագրում մեկ էջի սահմաններում մանրամասն ներկայացրել է, թե ինչպիսին կլինի դատաիրավական համակարգը, եթե իրենք գան իշխանության։

«Իրավունքի գերակայությունը պետք է լինի պետության հիմքը։ 

Ապահովվելու է դատական իշխանության իրական անկախություն։ Դատարանները պետք է անկախ լինեն քաղաքական ուժերից, պաշտոնյաներից և գործարար ազդեցությունից։ 

Վերացվելու է Արդարադատության նախարարի միջոցով դատավորների նկատմամբ ճնշման հնարավորությունը։ Կբացառվի ԲԴԽ կազմում կամ Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների դատավորների պաշտոններում գործադիր կամ օրենսդիր իշխանության հետ անձնական առնչություն ունեցող որևէ անձի ընտրությունը։

Ավելացվելու են դատավորների և դատական ծառայողների թվերը՝ գործերի քննությունը արագացնելու նպատակով։ 

Ուժեղացվելու է հանրային պաշտպանի ինստիտուտը և անվճար իրավաբանական օգնությունը։ 

Իրավապահ մարմինները դուրս են բերվելու քաղաքական ազդեցությունից»։

Ազգային ժողովրդավարական բևեռի կողմից նախատեսվում է համապարփակ անցումային արդարադատության իրականացում՝ հիմնված իրավաքաղաքական գնահատականի և պատասխանատվության սկզբունքների վրա։ Ինչպես նաև կիրականացվի նոր իրավակարգի ձևավորում։

«Նոր Սահմանադրություն.  

Նոր Ընտրական օրենսգիրք.  

Կուսակցությունների մասին նոր օրենք»։

Հայ ազգային կոնգրեսը որպես կարևոր բարեփոխում դիտարկում է այն դատավորներին  կարգապահական ու քրեական պատասխանատվության ենթարկելը, որոնք ապօրինի վճիռներ  են կայացրել, կալանավորել են անմեղ քաղաքացիների, դիտավորությամբ ոտնահարել են  քաղաքացիների սեփականության ու հիմնարար իրավունքները։ Կոնգրեսն մտադիր է նաև դադարեցնել նրանց լիազորությունները։ Երկրորդ կետով Կոնգրեսը խոստանում է, որ իշխանության գալուց հետո կներդրվի առաջին ատյանի դատարանների երկօղակ կառուցվածք.

«Տեղական դատարաններ՝ ոչ ծանր գործեր ու մինչև 3 մլն դրամ քաղաքացիական վեճերի վարույթ, 

Ավագ դատարաններ՝ ծանր հանցագործություններ ու 3 մլն դրամից ավելի գույքի շուրջ վեճերի վարույթ»։

«Հանրապետություն» կուսակցությունը հինգ կետանոց փոփոխությունների ծրագիր է առաջարկում, որն ընդհանրություններ ունի ՔՊ-ի ծրագրի հետ։

«Սահմանադրական բարեփոխումներ. կառավարման խորհրդարանական համակարգից անցում նախագահականի:

Համաներում՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ: Համաներման արդյունքում ոչ մեծ և միջին ծանրության, որոշ դեպքերում՝ նաև ծանր, հանցագործությունների կատարման համար դատապարտված, պատիժը կրող, կամ դեռևս չդատապարտված, սակայն քրեական հետապնդման ենթարկվող անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից: Իսկ համաներման իրավունք վերապահել նաև ՀՀ նախագահին: 

ՀՀ դատական համակարգում՝ սկզբնական փուլում քրեական դատավարությունում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների գործերով, հետագայում նաև քաղաքացիական և հակակոռուպցիոն դատարաններում՝ առանձնակի կարևորություն ներկայացնող գործերով, ներդնել երդվյալ ատենակալների ինստիտուտը։

ՀՀ դատավորների ընդհանուր թիվը 275-ից հասցնել 350-ի, որի արդյունքում ՀՀ դատական համակարգը կլիցքաթափվի առնվազն 60 տոկոսով: 

Արդարադատություն իրականացնող պետական և մասնավոր համակարգերի և ինստիտուտների շարունակական զարգացում, նրանց գործունեության նկատմամբ վերահսկողության ուժեղացում»։

«Ես եկել եմ այն համոզման, որ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն կա՝ նոր Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժշետություն՝ նոր Սահմանադրություն ընդունելու»․ դեռևս 5 տարի առաջ նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին խոսող Նիկոլ Փաշինյանն այսօր հենց այդ կետով է սկսում իր կուսակցության նախընտրական ծրագրում արդարադատության ընկալումը հանրության մեջ բարձրացնելու քայլերը՝ դատաիրավական բարեփոխումներ, քրեակատարողական համակարգի փոփոխություններ, ժողովրդավարական ինստիտուտների զարգացում։

Այս փոփոխությունը ևս տեղ է գտել նախընտրական ծրագրում՝ դրա անհրաժեշտությունը պատճառաբանելով «արդարության և արդարադատության կապը ժողովրդի հետ է՛լ ավելի ուժեղացնելու համար»։

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն իր 10 էջանոց նախընտրական ծրագրում դատաիրավական բարեփոխումների համար երկու կետ է առանձնացնում․

«Հանրային համերաշխություն և արդարության վերականգնում. նախաձեռնել վարչական և քրեական պատասխանատվության լայնածավալ համաներում: Իրականացնել քաղաքական դրդապատճառներով ապօրինի հետապնդումների ենթարկված անձանց իրավունքների լիարժեք վերականգնում և կրած վնասների արդարացի փոխհատուցում: 

Պատասխանատվություն. պաշտոնյայի կողմից սուտ տեղեկատվության տարածման քրեականացում»:

Factor TV-ն ներկայացրեց խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 19 քաղաքական ուժից 10-ի տեսլականը՝ դատաիրավական համակարգի և Սահմանադրության մասին։ Մյուս ուժերից 7-ի նախընտրական ծրագրերը բացակայում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում․ օրենքով քաղաքական ուժերը չունեն պարտավորություն դրանք անպայման ներկայացնելու։ Երկուսի նախընտրական ծրագրում բացակայում են դատաիրավական համակարգի տեսլականի մասին առանձին կետեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան