Կյանքից հեռացել է «Լիոնի» պատմության լավագույն ռմբարկուն
83 տարեկանում կյանքից հեռացել է «Լիոնի» ու Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆլերի Դի Նալոն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Դի Նալոն «Լիոնի» պատմության լավագույն ռմբարկուն է, 494 խաղում դարձել է 222 գոլի հեղինակ։ Ակումբի կազմում նա դարձել է Ֆրանսիայի եռակի գավաթակրր (1964, 1967, 1973) ու մեկ անգամ նվաճել երկրի Սուպերգավաթը (1973)։
Կարիերայի ընթացքում Դի Նալոն հանդես է եկել նաև «Ռեդ Սթարում» ու «Մոնպելյեում»։ Ֆրանսիայի հավաքականի կազմում հարձակվողն անցկացրել է 10 խաղ ու խփել 8 գոլ։