Հայաստանն ու Թուրքիան անցնում են ուղիղ առևտրի․ ներմուծումը հնարավոր կլինի առանց միջնորդների․ ՊԵԿ

Լուրեր

13.05.2026 | 18:02
Թրամփը Վենեսուելայի քարտեզն է հրապարակել՝ ԱՄՆ դրոշի գույներով
13.05.2026 | 17:57
Կյանքից հեռացել է «Լիոնի» պատմության լավագույն ռմբարկուն
13.05.2026 | 17:55
«Ասում ա՝ ինձ ընտրեցիք, ընտրելու եք Լուկաշենկոյին, ես էլ ասում եմ՝ ով ՔՊ ընտրեց, ընտրելու ա Ալիևին»․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 17:45
ՀՀ-ում ընտրությունները չպետք է վտանգվեն արտաքին միջամտությամբ. ԵԽԽՎ-ին տեղեկացվել է Ռուսաստանի նախագահի խնդրանքի մասին
13.05.2026 | 17:33
«Ծառուկյանը 3 գույնի սառոչկա ա հագել․․․չուզող են, լավ եմ արել, հագել եմ». Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 17:28
ԻՔՄ-ն մինչև կես միլիոն դրամ պարգև է խոստանում Ապարանի դպրոցներում պարտադրանքի փաստերի համար
13.05.2026 | 17:20
ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային ներկայացուցիչները բանակցություններ են վարել Թրամփ-Սի գագաթնաժողովից առաջ
13.05.2026 | 17:10
Կմասնակցե՞ն արդյոք քաղաքացիները հունիսի 7-ի ընտրություններին․ ՀԱՐՑՈՒՄ
13.05.2026 | 17:00
Հայկ Մարությանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 16:53
ՆԳՆ-ից հերքում են Գագիկ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատման մասին հայտարարությունը
13.05.2026 | 16:51
Ալիևն ընդունել է Սլովակիայի խորհրդարանի նախագահին. վերջինը Ստեփանակերտ է այցելելու
13.05.2026 | 16:42
Թրամփը ժամանել է Պեկին՝ բարձր մակարդակի բանակցությունների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 16:38
Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել գծերից. սկզբում հաղորդվում էր պայթյունի մասին
13.05.2026 | 16:27
Զյուգանովը պահանջել է, որ դադարեն Նիկոլ Փաշինյանին ընդունել Մոսկվայում
13.05.2026 | 16:21
Իրաքի հավաքականի 5 ֆուտբոլիստներ ԱՄՆ-ի մուտքի վիզա չեն ստացել ԱԱ-2026-ից առաջ
Բոլորը

ՊԵԿ-ը հայտնում է, որ մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ընթացակարգային նախապատրաստական աշխատանքները։ Նոր կարգավորմամբ՝ Թուրքիայի մատակարարները կարող են արտահանման փաստաթղթերում որպես վերջնական նպատակակետ նշել Հայաստանը, իսկ ՀՀ տնտեսվարողները Թուրքիայից ապրանքներ ներմուծել անմիջապես իրենց անունով՝ առանց երրորդ երկրների միջնորդների։

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ընթացակարգային նախապատրաստական աշխատանքները։ Սա իրականացվել է 2022 թվականից ի վեր ընթացող կարգավորման գործընթացի շրջանակներում՝ որպես վստահության ամրապնդման միջոցառումների մաս։

Թուրքիայում ուժի մեջ մտած նոր կանոնակարգի համաձայն՝ այսուհետ Թուրքիայից արտահանվող ապրանքների համար որպես վերջնական նպատակակետ կարող է նշվել Հայաստանը։

Ի՞նչ էր նախկինում․ Թուրքիայի մատակարար կազմակերպությունները չէին կարող Թուրքիայի մաքսային մարմիններին ներկայացված արտահանման հայտարարագրում որպես ստացող նշել ՀՀ տնտեսվարողներին, իսկ որպես նշանակման երկիր՝ Հայաստանը։ Արդյունքում՝ ապրանքները Հայաստան էին հասնում երրորդ երկրների (օրինակ՝ Վրաստանի) միջնորդ սուբյեկտների միջոցով՝ վերաարտահանման ձևակերպմամբ։

Ի՞նչ է փոխվել․ այսուհետ ՀՀ տնտեսվարողները կարող են Թուրքիայից ապրանքների ներմուծումն իրականացնել անմիջապես իրենց անունով՝ առանց միջնորդների»,- ասված է հաղորդագրությունում։