Զյուգանովը պահանջել է, որ դադարեն Նիկոլ Փաշինյանին ընդունել Մոսկվայում

Լուրեր

13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 21:00
Ծառուկյանի որդու փախուստը ՀՀ-ից իրավապահ համակարգի բացթողումն է, մեղավորները կրել են պատասխանատվություն․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:49
Ադրբեջանում ձերբակալված ռուսներից երկուսը դատապարտվել են 3 տարվա ազատազրկման
13.05.2026 | 20:37
Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել. ՆԳՆ
Բոլորը

Ռուսաստանի Կոմունիստական ​​կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստում պահանջել է, որ Մոսկվան դադարի հյուրընկալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս հայտարարությունը հնչում է մի քանի օր անց այն բանից, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները համեմատել էր Ուկրաինայի իրադարձությունների հետ։

«Ես կարող էի պատկերացնել ամեն ինչ, բացի այն, որ Երևանից կհնչեն Կարմիր հրապարակին կրակելու սպառնալիքներ»,- ասել է նա՝ առանց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի անունը նշելու, բայց հստակորեն նկատի ունենալով նրա  ելույթը Երևանում:

Մայիսի 4-ին, Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման ժամանակ ունեցած ելույթում Ուկրաինայի նախագահն ասել էր, որ ռուսները «վախենում են, որ Կարմիր հրապարակի վրայով անօդաչու թռչող սարքեր կբզզան»:

«Հարց է առաջանում, ինչո՞ւ են նրանք սա թույլ տալիս Երևանում և ինչո՞ւ են Փաշինյանին ընդունում Մոսկվայում: Ես պնդելու եմ, որ այս գործիչը, անկախ նրանից, թե ինչպես են նրան քվեարկում, այլևս երբեք չհայտնվի մեր մայրաքաղաքում»,- ասել է Զյուգանովը։

Կոմունիստական ​​կուսակցության առաջնորդի պնդմամբ՝ «Հայաստանի վարչապետը նվաստացրել և վիրավորել է Ռուսաստանին», և որ ավելի մեծ վիրավորանք «դժվար է պատկերացնել մեծ տոնի նախօրեին»։

Մայիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսում Վլադիմիր Պուտինին հարցրել էին Փաշինյանի և Զելենսկիի վերջին հանդիպման վերաբերյալ Մոսկվայի արձագանքի մասին։ Ռուսաստանի նախագահը պատասխանել էր, թե «տրամաբանական» կլինի, որ Երևանը հանրաքվե անցկացնի Եվրոպայի հետ մերձեցման վերաբերյալ, ապա Հայաստանում տեղի ունեցողը համեմատել Ուկրաինայի հետ. «Մենք այժմ տեսնում ենք այն ամենը, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում։ Եվ որտեղի՞ց սկսվեց այդ ամենը։ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունից կամ անդամակցելու փորձից… Հետևաբար, չպետք է ծայրահեղությունների հասնել․ պետք է ժամանակին հայտարարել, որ մենք այսպես ենք անելու»։

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն էլ, անդրադառնալով նույն թեմային, գրել էր, թե Փաշինյանի գործողությունները չի կարելի անվանել «բարեկամական քայլ»։

«Անխուսափելիորեն առաջանում է զուգահեռ. Ուկրաինայում ամեն ինչ հենց այսպես էլ սկսվեց։ Արդյո՞ք սա պետք է Հայաստանի սովորական քաղաքացիներին»,- գրել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի