Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թամանի նավահանգստի, Թեմրյուկում գործարանի և Յարոսլավլի արդյունաբերական օբյեկտի վրա

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է մայիսի լույս 13-ի գիշերը երկրի 14 շրջաններում, բռնակցված Ղրիմում, Ազովի ու Սև ծովերի տարածքում ուկրաինական 286 անօդաչու թռչող սարքի խոցման մասին, գրում է Current time-ը։

Կրասնոդարի երկրամաս

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնել է, որ Թեմրյուկի շրջանի Վոլնա գյուղում գտնվող ձեռնարկության տարածքում անօդաչու թռչող սարք է կործանվել, որտեղ հետագայում հրդեհ է բռնկվել։ Մեկ մարդ վիրավորվել է։

Թաման գյուղի վրա անօդաչուի հարձակման հետևանքով վիրավորվել է ևս մեկ մարդ։

«Մի հասցեում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են մասնավոր տան մոտ՝ կոտրելով պատուհանները։ Մեկ այլ հասցեում՝ ամառային խոհանոցի վրա։ Այս տան պատուհաններն ու դռները նույնպես վնասվել են»,- հայտնել է Կուբանի օպերատիվ շտաբը։

«Крымский ветер» Telegram ալիքը, հղում անելով արբանյակային տվյալներին, հաղորդում է, որ հրդեհը տեղի է ունեցել Թամանի նավահանգստի նավթաբազայում։

Յարոսլավլի մարզ

Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևը հայտնել է, որ «խոցված անօդաչու թռչող սարքի բեկորները» հարվածել են Յարոսլավլի արդյունաբերական օբյեկտին, տուժածներ չկան։

Մոսկվա

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ քաղաք ուղղվող երկու անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Բաշկորտոստան

Տելեգրամ հեռուստաալիքները հաղորդում են Նուրլինոյի գծային արտադրական-դիսպետչերական կայանում հրդեհի մասին: Հրդեհի պատճառը դեռևս պարզված չէ: Astra-ի հաղորդմամբ՝ տարածաշրջանում օդային հարձակման մասին նախազգուշացնող ազդանշաններ չեն տրվել:

Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել հարվածների վերաբերյալ հաղորդումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի