Ըմբիշ Վահե Հովեյանը՝ Եվրոպայի Մ-17 չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ներկայացուցիչ Վահե Հովեյանը (80 կգ) նվաճել է Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության չեմպիոնի կոչումը։
Եզրափակիչում հայ ըմբիշը 32 վայրկյանում հաղթել է հունգարացի Դոմինիկ Շիլագյիին։
Զավեն Մեժլումյանը (65 կգ) եզրափակիչում 3։6 հաշվով պարտվել է Ասլան Ձուևին ու դարձել արծաթե մեդալակիր։
Արարատ Ավետիսյանը (48 կգ) և Գեղամ Եղիազարյանը (55 կգ) արժանացել են բրոնզե մեդալի։