Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած ուշուի Եվրոպայի 20-րդ առաջնությունում Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները նվաճել են 27 մեդալ՝ 14 ոսկե (13 Սանդա, 1-ը՝ Թաոլու մրցաձևում), 11 արծաթե (8` Սանդա, 3-ը՝ Թաոլու մրցաձևում) , 2 բրոնզե (Սանդա): Մեծահասակների պայքարում Հայաստանի հավաքականը նվաճել է 5-ական ոսկե ու արծաթե և երկու բրոնզե մեդալ։

Թաոլու ոճում

Արտաշես Ալավերդյան – Չոյ Լի Ֆուտ ոճի պատանիների արծաթե մեդալակիր

Սիրանուշ Ավագյան – Չոյ Լի Ֆուտ ոճի պատանիների արծաթե մեդալակիր

Արտաշես Ավագյանը – Հունգար ոճի մեծահասակների ոսկե մեդալակիր, Դաոշու (լայն թուր) ոճում՝ արծաթե մեդալակիր

Սանդա ոճում

Գրիշա Ալիխանյան – պատանիների (45կգ) Եվրոպայի չեմպիոն

Սարգիս Երիցյան – պատանիների (48կգ) Եվրոպայի փոխչեմպիոն

Ֆելիկս Տերզիկյան – պատանիների (52կգ) Եվրոպայի փոխչեմպիոն

Ալեքս Խաչատրյան – պատանիների (56կգ) Եվրոպայի չեմպիոն

Պավել Մանգասարյան – պատանիների (60կգ) Եվրոպայի չեմպիոն

Միքայել Ալավերդյան – պատանիների (64կգ) Եվրոպայի չեմպիոն

Կարոլինա Համբարձումյան – երիտասարդների (48կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Մանե Եգանյան – երիտասարդների (52կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Ասպրամ Խոսրովյան – երիտասարդների (56կգ) Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Դավիթ Հովհաննիսյան – երիտասարդների (48կգ) Եվրոպայի չեմպիոն

Կարեն Սահակյան – երիտասարդների (52կգ) Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն

Էրիկ Վիրաբյան – երիտասարդների (65կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Դավիթ Բաղդասարյան – երիտասարդների (70կգ) Եվրոպայի փոխչեմպիոն

Տիգրան Թովմասյան – երիտասարդների (75կգ) Եվրոպայի չեմպիոն

Գևորգ Բաղսասարյան – մեծահասակների (56կգ) Եվրոպայի փոխչեմպիոն

Ավանես Զաքարյանը – մեծահասակների (56կգ) Եվրոպայի չեմպիոն

Ժիրայր Պետրոսյան – մեծահասակների (60կգ) Եվրոպայի եռակի չեմպիոն

Հրանտ Թադևոսյան – մեծահասակների (65կգ) Եվրոպայի փոխչեմպիոն

Դավիթ Վարդանյան – մեծահասակների (70կգ) Եվրոպայի եռակի չեմպիոն

Տիգրան Գևորգյան – մեծահասակների (80կգ) Եվրոպայի փոխչեմպիոն

Գրիգոր Տոնիկյան – մեծահասակների (85կգ) Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Գառնիկ Գալստյանը – մեծահասակների (90կգ) Եվրոպայի փոխչեմպիոն

Վազգեն Մուրադյան – մեծահասակների (100+կգ) շրջանաձև մրցապայքարի չեմպիոն

Եվրոպայի առաջնությանը Հայաստանը մասնակցել է 29 մարզիկով։ 24 մարզիկ հանդես էին գալիս Սանդա, իսկ 5-ը՝ Թաոլու մրցաձևում։ Հայաստանն առաջնությունում ներկայացված էր նաև մրցավարական անձնակազմով։ Հայաստանի պատվիրակությունը մրցավայր էր մեկնել ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ։