Ուկրաինայի հակակոռուպցիոն դատախազությունը պահանջել է կալանավորել Անդրեյ Երմակին

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության (САП) ղեկավար Ալեքսանդր Կլիմենկոն հայտարարել է, որ գերատեսչությունը դատարան կդիմի՝ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակին կալանավորելու խնդրանքով, գրում է Meduza-ն։

Որպես այլընտրանք՝ Դատախազությունն առաջարկում է 180 միլիոն գրիվնայի (շուրջ 4 միլիոն դոլար) չափով գրավի դիմաց ազատ արձակում։

Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը Երմակի նախնական կալանքի հարցը կքննարկի մայիսի 12-ին։ Կլիմենկոն նաև հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցում Կիևի մոտ շքեղ բնակարանների կառուցման ընթացքում փողերի լվացման գործով հետաքննությանը։

Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն (НАБУ) և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը (САП) հայտարարել էին, որ Երմակը կասկածվում է 460 միլիոն գրիվնայի (մոտավորապես 10 միլիոն դոլար) լվացմանը մասնակցած կազմակերպված խմբին մասնակցելու մեջ։ Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել հանցավոր գործունեությամբ ձեռք բերված գույքի օրինականացման (լվացման) հոդվածով (Ուկրաինայի քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Այս մեղադրանքը նախատեսում է 8-ից 12 տարի ազատազրկում։ Երմակը հերքում է մեղադրանքները։

Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների տվյալներով՝ գործում ներգրավված է վեց անձ։ Նրանց թվում են նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշևը և գործարար Թիմուր Մինդիչը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի