Քալիֆորնիայում քաղաքապետերից մեկը խոստովանել է, որ աշխատել է Չինաստանի համար որպես չգրանցված օտարերկրյա գործակալ

Լուրեր

07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
Բոլորը

Լոս Անջելեսի շրջանի Արկադիայի քաղաքապետ Այլին Վանը համաձայնել է ընդունել իր մեղքը՝ Միացյալ Նահանգներում  Չինաստանի օգտին որպես չգրանցված օտարերկրյա գործակալ աշխատելու մեջ: Bloomberg-ը, դատարանի փաստաթղթերին հղում անելով, գրում է, որ Վանը խոստովանել է, որ Չինաստանի կառավարության պաշտոնյաների ցուցումով չինական կողմի օգտին քարոզչություն է հրապարակել, գրում է The Insider-ը։

58-ամյա Վանն Արկադիայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2022 թվականից: Նա հրաժարական է տվել մայիսի 11-ին: Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

X-ում հրապարակված ՀԴԲ-ի զեկույցում նշվում է, որ 2020-ի վերջից մինչև 2022 թվականը Վանը և մեկ այլ անձ զբաղվել են Չինաստանի շահերի առաջխաղացմամբ։ Մասնավորապես, սա ներառել է չինական քարոզչության տարածում U.S.News Center կայքի միջոցով, որը ներկայանում էր որպես ԱՄՆ-ում չինական համայնքի լրատվական աղբյուր։

Bloomberg-ը պարզաբանում է, որ հրապարակված նյութերի թվում կա մի հոդված, որը հերքում է Սինցզյանում ույղուրների հետապնդումները։ Այս սխեմայում ներգրավված երկրորդ անձն անցյալ աշնանը խոստովանել է իր մեղքը և արդեն կրում է չորս տարվա ազատազրկման պատիժը։

ՀԴԲ հակահետախուզության և լրտեսության տնօրեն Ռոման Ռոժավսկիի խոսքով՝ Վանի դեմ հարուցված գործը պետք է ծառայի որպես նախազգուշացում. «Մեր ժողովրդավարությանը ազդելու համար օտարերկրյա կառավարությունների անունից գործող անհատները կբացահայտվեն և պատասխանատվության կենթարկվեն»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի