Կրեմլում նշել են ոչ Մոսկվայում Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանը

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ ոչ Մոսկվայում՝ միայն այն բանի համար, որ վերջ դրվի հակամարտությանը, հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Նախագահն ասաց, որ պատրաստ կլինի հանդիպել Զելենսկիի հետ Մոսկվայում՝ բանակցությունների համար ցանկացած պահի, ինչպես նաև ցանկացած այլ վայրում, բայց այլ տեղ հանդիպելն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե գործընթացն ամբողջությամբ ավարտվի»,- ասել է  նա։

Պեսկովը հավելել է, որ «այն ավարտին հասցնելու համար դեռ շատ տնային աշխատանք պետք է կատարվի»։ Նա նաև հայտարարել է, որ ուկրաինական խաղաղության գործընթացում առկա զարգացումները վկայում են, որ հակամարտությունը մոտենում է ավարտին, սակայն դեռևս կոնկրետ մանրամասներ չկան։

«Խաղաղության գործընթացի շուրջ կուտակված մշակումները թույլ են տալիս ասել, որ ավարտն իսկապես մոտ է, բայց այս պահին իմաստ չունի որևէ կոնկրետ բան քննարկել այս համատեքստում»,- լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով նախագահ Վլադիմիր Պուտինի շաբաթ օրը մամուլի ասուլիսում արված այն խոսքերը, որ ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտին։

Պեսկովի խոսքով՝ «նախագահն ասել է, որ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ շփման համար, որ որոշակի աշխատանք է կատարվել եռակողմ ձևաչափով, և որ կողջունեն Միացյալ Նահանգների կողմից միջնորդական ջանքերի շարունակումը»։

Նշենք, որ Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունները դադարեցվել են Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի