Ռեյտինգայինով առաջադրված թեկնածուների թիվն ավելի շատ է, քան 2017թ.-ին. առաջատարը ԲՀԿ-ն և «Սասնա ծռերն» են. «Ժողովուրդ»

Լուրեր

28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

ԱԺ արտահերթ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների թիվն ավելի շատ է, քան 2017թ.: Բայց եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նախորդ ընտրութուններում 8 քաղաքական ուժ էր, իսկ այս անգամ՝ 11-ը, ապա թվի ավելացումը հասկանալի է դառնում:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի՝ ԿԸՀ հրապարակած ընտրացուցակներից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարի 11 ուժերի կողմից որպես վարկանիշային թեկնածուներ առաջադրվել է 1300 անձ: 2017 թվականի ընտրությունների ժամանակ 8 ուժի դեպքում այդ թիվը 1146-ն է:

Ընդ որում, ամենաշատ վարկանիշային ընտրակարգով թեկնածու առաջադրած ուժը ոչ թե «Իմ քայլը» դաշինքն է, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ ԲՀԿ-ն և «Սասնա Ծռեր»-ը: Մասնավորապես, իշխող ուժի դաշինքը ներկայացրել է 149 թեկնածու, ԲՀԿ-ն` 154, իսկ «Սասնա Ծռեր»-ը` 155:

ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածուները 125-ն է, «Մենք» դաշինքինը` 123, ԼՀԿ-ինը` 142: Ամենաքիչ թեկնածուն ներկայացրել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և բոլոր ընտրատարածքներում առաջադրել է 5-ական թեկնածու:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: