ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է՝ ԱԷԿ-ի ռուսական առաջարկը ՀՀ-ի կարիքները «մեկ դար» կարող է բավարարել

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ, որը կարող է բավարարել հանրապետության էներգետիկ կարիքները «մոտակա մեկ դարի համար», ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

««Ռոսատոմ» ​​կորպորացիան Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ, որը, եթե Հայաստանի ղեկավարությունը ցանկանա, կբավարարի երկրի էներգետիկ կարիքները տասնամյակների, եթե ոչ մեկ դարի համար։ Այն նաև կապահովի էլեկտրաէներգիայի ցածր գներ վերջնական սպառողների համար, ինչը, ի թիվս այլ բաների, զգալիորեն կխթանի արդյունաբերական աճը»,- ասել է դիվանագետը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը միջուկային տեխնոլոգիաների համաշխարհային առաջատարն է և միշտ կարող է Հայաստանի հետ կիսվել էներգետիկայի ոլորտում իր զարգացումներով ու փորձով: Ռուսաստանը նաև պատրաստ է կիսվել թվայնացման տեխնոլոգիաներով:

«Այսօր մեր պետությունն աշխարհի երեք երկրներից մեկն է, որն ունի ամենաառաջադեմ լուծումները»,- նշել է Կալուգինը:

Բացի այդ, նա հայտարարել է, որ Ռուսաստանը պարզաբանել է Հայաստանին «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) կոնցեսիայի վերաբերյալ նրա բոլոր մտահոգությունների հետ կապված։

«Այդ թեման մանրամասն քննարկվել է ապրիլի 1-ին Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև կայացած բանակցությունների ժամանակ։ Պարզաբանումներ են տրվել հայկական կողմին հուզող բոլոր հարցերի վերաբերյալ, և փոխըմբռնում է ձեռք բերվել հետագա աշխատանքների վերաբերյալ, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը Ռուսաստանի մասնակցության համատեքստում»,- նշել է դիվանագետը։

Կալուգինն ընդգծել է, որ Մոսկվան «գրանցել է [ՀՀ վարչապետ Նիկոլ] Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հանրապետությունը մտադիր չէ քննարկել կոնցեսիայի հետ կապված հարցերը Ռուսաստանի մեջքի հետևում»։

«Մենք չենք կարող համաձայնվել այն պնդման հետ, որ ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը որևէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները։ Ընդհակառակը, մենք համոզված ենք, որ ստեղծում է դրանք»,- նշել է Կալուգինը։

Նա ասել է, թե «2008 թվականից ի վեր Հայաստանի երկաթուղիներում ներդրումները կազմել են շուրջ 30 միլիարդ ռուբլի, ,բացի այդ, Հայաստանի բյուջե է մուտքագրվել շուրջ 15 միլիարդ ռուբլի, որի մի մասն օգտագործվել է շարժակազմի արդիականացման համար»։

«Ի դեպ, նոր գնացքներից մեկը՝ Երևան-Գյումրու երթուղու համար, փորձարկվել է անմիջապես վարչապետի և Հայաստանի ղեկավարության այլ ներկայացուցիչների կողմից։ Մեր կողմից մենք տեսնում ենք փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ, որի գրավականներից մեկը ռուս մասնագետների կողմից Հայաստանի երկաթուղային ցանցի գրագետ կառավարումն է»,- նշել է Կալուգինը։

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ Հայաստանը որոշել է ապագա ատոմակայանի տեսակը՝ մոդուլային, Մեծամորի գործող ատոմակայանին փոխարինելու համար:

«2026 թվականին մենք կարևոր որոշում ենք ընդունել՝ ինչպիսին պետք է լինի ատոմակայանի տիպը․ այն պետք է լինի մոդուլային։ Մենք շարունակել ենք ուսումնասիրություններն այդ առումով և՛ ՌԴ-ի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Չինաստանի մասով, սակայն մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք։ Կարծում եմ՝ մոդելի ընտրության հարցը կիրականացվի 2026 կամ 2027 թվականի ընթացքում։ Շտապելու անհրաժեշտություն չունենք։ Կապված մոդելի ընտրությունից՝ կորոշվի, թե որ երկրի հետ ենք իրականացնելու աշխատանքները»,- մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Factor TV-ի հարցին՝ հայտարարել էր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի