ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե «ԵՄ-ն ցանկանում է ՀՀ-ն անջատել Մոսկվայից»

Լուրեր

13.05.2026 | 18:02
Թրամփը Վենեսուելայի քարտեզն է հրապարակել՝ ԱՄՆ դրոշի գույներով
13.05.2026 | 17:57
Կյանքից հեռացել է «Լիոնի» պատմության լավագույն ռմբարկուն
13.05.2026 | 17:55
«Ասում ա՝ ինձ ընտրեցիք, ընտրելու եք Լուկաշենկոյին, ես էլ ասում եմ՝ ով ՔՊ ընտրեց, ընտրելու ա Ալիևին»․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 17:45
ՀՀ-ում ընտրությունները չպետք է վտանգվեն արտաքին միջամտությամբ. ԵԽԽՎ-ին տեղեկացվել է Ռուսաստանի նախագահի խնդրանքի մասին
13.05.2026 | 17:33
«Ծառուկյանը 3 գույնի սառոչկա ա հագել․․․չուզող են, լավ եմ արել, հագել եմ». Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 17:28
ԻՔՄ-ն մինչև կես միլիոն դրամ պարգև է խոստանում Ապարանի դպրոցներում պարտադրանքի փաստերի համար
13.05.2026 | 17:20
ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային ներկայացուցիչները բանակցություններ են վարել Թրամփ-Սի գագաթնաժողովից առաջ
13.05.2026 | 17:10
Կմասնակցե՞ն արդյոք քաղաքացիները հունիսի 7-ի ընտրություններին․ ՀԱՐՑՈՒՄ
13.05.2026 | 17:00
Հայկ Մարությանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 16:53
ՆԳՆ-ից հերքում են Գագիկ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատման մասին հայտարարությունը
13.05.2026 | 16:51
Ալիևն ընդունել է Սլովակիայի խորհրդարանի նախագահին. վերջինը Ստեփանակերտ է այցելելու
13.05.2026 | 16:42
Թրամփը ժամանել է Պեկին՝ բարձր մակարդակի բանակցությունների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 16:38
Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել գծերից. սկզբում հաղորդվում էր պայթյունի մասին
13.05.2026 | 16:27
Զյուգանովը պահանջել է, որ դադարեն Նիկոլ Փաշինյանին ընդունել Մոսկվայում
13.05.2026 | 16:21
Իրաքի հավաքականի 5 ֆուտբոլիստներ ԱՄՆ-ի մուտքի վիզա չեն ստացել ԱԱ-2026-ից առաջ
Բոլորը

Երևանի եվրոպական ուղին կարող է հանգեցնել համակարգային փոփոխությունների Մոսկվայի հետ հարաբերություններում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

Դիվանագետը մեկնաբանել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, թե «Հայաստանը չափազանց մոտեցել է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի վերակառուցել իր հարաբերությունները երկրի հետ»։

«Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունն այն ազդանշանների օրինակ է, որոնք մենք փոխանցել և շարունակում ենք փոխանցել Հայաստանի ղեկավարությանը և հանրությանը տարբեր մակարդակներում։ Մենք կարծում ենք, որ մեր երկրների քաղաքացիները պետք է իմանան, որ Երևանի, այսպես կոչված, եվրոպական ուղով առաջխաղացումը որոշ պահի կարող է հանգեցնել ռուս-հայական հարաբերություններում համակարգային փոփոխությունների»,- նշել է Կալուգինը։

Նա ասել է, թե ԵՄ-ն, իբր, «որևէ հստակ այլընտրանք չի առաջարկում երկրի ինքնիշխանության հիմքում ընկած անվտանգության, տնտեսական կայունության, բարեկեցության և բարգավաճման ապահովման գործիքների առումով»։

«Եվ սա հասկանալի է. Բրյուսելի շահագրգռվածությունը ոչ թե Հայաստանի կամ Հարավային Կովկասի երկրների մասին հոգ տանելն է, այլ, առաջին հերթին, իր սեփական աշխարհաքաղաքական նպատակների լուծումը, որոնք այսօր կենտրոնացած են Ռուսաստանի հետ առճակատման վրա»,- հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։

Բացի այդ, նա ասել է, թե Եվրամիությունը, իբր, ձգտում է Հայաստանն անջատել Ռուսաստանից՝ ամրապնդելով իր սեփական վերահսկողությունը երկրի նկատմամբ։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է ԵՄ-ն փորձում оգտագործել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններն այդ նպատակով։ Հանրապետությունում արդեն տեղակայվել է երկու առաքելություն, նման Մոլդովայում ընտրարշավների ժամանակ տեղակայվածներին։ Նշված նպատակները կարող են ազնիվ թվալ, բայց իրականում առաքելությունների նպատակը պարզ է՝ ամրապնդել ԵՄ-ի վերահսկողությունը հանրապետության սոցիալ-քաղաքական կյանքի և տնտեսության վրա, դրանով իսկ՝ նրա անջատմանը Մոսկվայից»,- հավելել է Կալուգինը։

Ըստ նրա՝ Երևանը, կարծես, անտարբեր էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Մոսկվայի հասցեին ուղղված հարձակումների նկատմամբ Հայաստան կատարած այցի ժամանակ։

«Իհարկե, Մոսկվան ֆիքսել է Վլադիմիր Զելենսկիի՝ ակնհայտորեն Բրյուսելից ոգեշնչված այցը և նրա հակառուսական նողկալի հարձակումները, որոնք հայ հյուրընկալողներն անտեսեցին»,- ասել է նա։

Կալուգինի խոսքով՝ Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովների անցկացումը Հայաստանում տեղավորվում է «հայ բնակչության համար գրավիչ եվրոպական միրաժ» ստեղծելու տրամաբանության մեջ, հատկապես՝ խորհրդարանական ընտրությունների նախօրեին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի