Հ1-ում Վիգեն Սարգսյանին հյուրընկալելուց հետո այլևս ուղիղ եթեր չի լինելու. «Հրապարակ»

Լուրեր

11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
11.08.2026 | 17:15
Իսլամ Մախաչևը շնաձուկ է որսացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
11.08.2026 | 16:53
Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
11.08.2026 | 16:38
Քանի՞ «քաբաբ» եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել են ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:29
Լուիս Էնրիկեն մտադիր է կրկնել «Ռեալի» պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում
11.08.2026 | 16:19
Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները
11.08.2026 | 16:06
Հայաստանը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում. ՀՀ նախագահ
11.08.2026 | 15:57
Քաբաբի պատմության մեջ աներն ու փեսան իրար հետ խոսել են, աները հումոր էր արել, բռնել են․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:51
Էդ ի՞նչ ընտրակաշառքի դեպքով քաբաբի մասին էին խոսում ձեր թիմակիցները․ Ռուբինյանը ՝ «Ուժեղ Հայաստանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:42
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը եղել է ծանր վիճակում․ բժիշկները կայունացրել են նրա վիճակը
11.08.2026 | 15:40
Ուկրաինան կարող է սկսել հացահատիկ փոխադրել Մոլդովայի միջոցով
11.08.2026 | 15:29
Թրամփ. «ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե փոխարինի Ինֆանտինոյին»
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Հանրային հեռուստաընկերությունում չգիտեն, թե ով է փոխարինելու լուրերի ղեկավար Վահագն Թևոսյանին, որը ՔՊ համամասնական ցուցակով մասնակցում է ընտրություններին, բայց հայտնի չէ՝ կգնա պառլամե՞նտ, թե՞ կնախընտրի վերադառնալ Հանրային։ «Մեկ շաբաթ առաջ մեզ ժողովի կանչեցին, կարծում էինք՝ նոր տնօրենին կներկայացնեն՝ Կառլեն Ասլանյանին կամ գուցե Պետրոս Ղազարյանին, սակայն պրոդյուսերը՝ Ռուբեն Շահինյանը, ասաց՝ շարունակում ենք նախկին ձևով աշխատել, մինչև հարցը որոշվի»,- ասաց Հ1-ի մեր աղբյուրը։

«Ի դեպ, նախկինում լրատվականի և տնօրինության «շենքերը» միմյանց հետ առանձնապես կապ չունեին, ահագին անկախ էին, հիմա իրավիճակ է փոխվել։ Ակնհայտ է նաև մրցակցությունն «Ազատություն» ռադիոկայանի և մեր միջև, ինչն ակնառու դարձավ Վիգեն Սարգսյանի դեպքում․ սկզբում մեր եթեր եկավ՝ Պետրոս Ղազարյանին հյուր, ապա Կառլեն Ասլանյանի մոտ՝ «Ազատություն»»։

Ինչ վերաբերում է Պետրոսի հաղորդմանը՝ «Այսօր իրականում» հաղորդաշարին, ապա դրա առաջին թողարկումը, որի հյուրն էր Վիգեն Սարգսյանը, ուղիղ եթեր է գնացել, սակայն բավականին խնդիրներ են առաջացել․ Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն անձամբ է ռեժիսորական տաղավարից կարգավորել հաղորդման ընթացքը և փորձել է հուշել Պետրոս Ղազարյանին, որ չընդհատի հյուրին, ինչը նրան դուր չի եկել, և նա հաղորդման կեսից հանել է ականջակալները։ Այս միջադեպից հետո որոշվել է, որ  հաղորդումն այլևս ուղիղ եթեր չի տրվելու, և մյուս հաղորդումները նախապես նկարահանվում են։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: