Հայաստանում մեկնարկել է YouTube գործընկերային ծրագիրը

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Մայիսի 11-ից Հայաստանում պաշտոնապես հասանելի է դարձել YouTube-ի Գործընկերային ծրագիրը, որը հայաստանյան բովանդակություն ստեղծողներին հնարավորություն է տալիս դրամայնացնել իրենց ալիքները։ Ծրագրին կարող են դիմել YouTube-ի չափանիշներին համապատասխանող ստեղծողները՝ առնվազն 1000 բաժանորդի և պահանջվող դիտումների կամ դիտաժամերի առկայության դեպքում։

«YouTube ընկերությունը պաշտոնապես հայտարարել է մայիսի 11-ից Հայաստանում YouTube Գործընկերային ծրագրի (YouTube Partner Program-YPP) մեկնարկի մասին, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանում գործունեություն ծավալող բովանդակություն ստեղծողներին լիարժեք օգտվել հարթակի դրամայնացման (մոնետիզացիայի) գործիքակազմից։

YouTube-ի Գործընկերային ծրագիրը հարթակ է, որի միջոցով ստեղծագործողները, արտիստները, լրատվամիջոցները կարողանում են եկամուտ ստանալ հարթակում հրապարակվող բովանդակությունից։

Ծրագիրը պաշտոնապես գործարկվում է մայիսի 11-ից, որի ներդրման մասին հայտարարվել էր փետրվարի 10-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության արդյունքում:

Մայիսի 11-ից ընկերության չափանիշներին համապատասխանող հայաստանյան բովանդակություն ստեղծողները, որոնք ունեն առնվազն 1000 բաժանորդ, նախորդ 365 օրվա ընթացքում հիմնական տեսանյութերի 4000 ժամ կամ նախորդ 90 օրվա ընթացքում կարճ տեսանյութերի 10 միլիոն դիտումներ, կարող են դիմել YouTube-ի Գործընկերային ծրագրին և սկսել դրամայնացնել իրենց ալիքները՝ գովազդից ստացվող եկամուտների միջոցով:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է․

«Այսօր կարևոր առաջընթաց է Հայաստանի ստեղծարար և թվային տնտեսության համար։ Մենք ողջունում ենք YouTube-ի որոշումը՝ հայկական բովանդակություն ստեղծողների համար YouTube-ի Գործընկերային ծրագիրը հասանելի դարձնելու վերաբերյալ: Երկար սպասված այս փոփոխությունը նոր հնարավորություններ է ստեղծում դրամայնացման համար, լսելի է դարձնում տեղական բովանդակությունը և աջակցում թվային ձեռնարկատերերի նոր սերնդի ձևավորմանը:

Այս զարգացումը հայկական բովանդակություն ստեղծողներին հնարավորություն կտա իրենց ստեղծագործական գործունեությունը դարձնել կայուն աշխատանք, ներկայացնել Հայաստանի ստեղծարար ներուժը միջազգային հարթակներում և ամրապնդել մեր ներկայությունը համաշխարհային թվային միջավայրում։ Մենք ակնկալում ենք շարունակական համագործակցություն YouTube-ի և այլ հարթակների հետ՝ ապահովելով հայկական տաղանդի լիարժեք ճանաչումը, արժևորելով և հաղորդակցվելով աշխարհի հետ»։

YouTube-ի կառավարության հետ կապերի և հանրային քաղաքականության հարցերով փոխնախագահ Լեսլի Միլլերը նշել է․

«YouTube-ը հարթակ է տրամադրում բազմազան ձայների համար՝ սկսած անկախ լրատվամիջոցներից, մինչև արվեստագետներ և ձեռնարկատերեր։ Մենք պարտավորվում ենք աջակցել խոսքի ազատությանը և ձևավորել նոր տնտեսական հնարավորություններ Հայաստանում ստեղծագործողների ընդլայնվող համայնքի համար։ Գործարկելով YouTube-ի Գործընկերային ծրագիրը՝ հույս ունենք առավել հզորացնել բովանդակություն ստեղծողներին և անհամբեր սպասում ենք նրանց նոր ձեռքբերումներին»։

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը նշել է․

«Հայաստանում YouTube-ի Գործընկերային ծրագրի ընդլայնման նախաձեռնության հիմքում ՀայաստանԱՄՆ տեխնոլոգիական համագործակցության առավել ընդարձակ օրակարգն է, այդ թվում արհեստական բանականության և կիսահաղորդչային նորարարությունների վերաբերյալ նախորդ տարի ստորագրված փոխըմբռնման հուշագիրը։ Ծրագրի շնորհիվ անհատ ստեղծագործողները և ձեռնարկատերերը կկարողանան զարգացնել իրենց գործունեությունը, հնչեցնել ստեղծարար ձայնը, ձևավորել նոր տնտեսական հնարավորություններ ու ստեղծել աշխատատեղեր մեր երկրներում:

YouTube-ի  Գործընկերային ծրագիրը գործիք է, որի օգնությամբ բովանդակություն ստեղծողները, արվեստագետները և լրատվամիջոցները գումար են վաստակում հարթակում: Ամբողջ աշխարհում ավելի քան 3 միլիոն ստեղծագործողներ YouTube-ի Գործընկերային ծրագրի անդամ են, և նախորդ չորս տարիների ընթացքում YouTube-ը նրանց վճարել է ավելի քան 100 միլիարդ դոլար:

Ընկերության եկամուտների բաշխման մոդելը հիմնված է այն պարզ գաղափարի վրա, ըստ որի YouTube-ի հաջողությունը ուղիղ համեմատական է բովանդակություն ստեղծողների հաջողությանը»,- ասված է ՀՀ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունում։