Իրանի պատերազմի ֆոնին՝ Ճապոնիան Ադրբեջանից հում նավթի առաջին խմբաքանակը կստանա

Լուրեր

25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
Բոլորը

Ճապոնիան առաջին անգամ ադրբեջանական հում նավթի խմբաքանակ կստանա՝ Մերձավոր Արևելքում լարվածության սրումից ի վեր, որը պայմանավորված է Հորմուզի նեղուցով մատակարարումների խափանումներով։ Ադրբեջանական  լրատվամիջոցները, հղում անելով Reuters-ին, նշում են, որ ադրբեջանական նավթ տեղափոխող լցանավը կժամանի Յոկոգամա նավահանգիստ արդեն երեքշաբթի։

Ճապոնիայի Էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության տվյալներով՝ բեռը նախատեսված է ճապոնական Eneos ընկերության համար։ Նախարարության ճգնաժամային կառավարման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Նարումի Հոսոկավան նշել է, որ սա Ադրբեջանից Ճապոնիա նավթի առաջին խմբաքանակն է Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց ի վեր։

Մինչև փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական արշավի սկսվելը՝ Ճապոնիայի նավթի ներմուծման շուրջ 95%-ը գալիս էր Մերձավոր Արևելքից։ Այնուամենայնիվ, Հորմուզի նեղուցով նավագնացության շրջափակումից հետո Տոկիոն ստիպված էր փնտրել մատակարարման այլընտրանքային աղբյուրներ։

Նշվում է նաև, որ ճապոնական նավթավերամշակման գործարանները պատմականորեն կենտրոնացած են Մերձավոր Արևելքի նավթի վերամշակման վրա, սակայն երկիրն արդեն սկսել է դիվերսիֆիկացնել իր ներմուծումը։

Ադրբեջանից բացի՝ Ճապոնիան ավելացրել է ԱՄՆ-ից նավթի գնումները, ինչպես նաև հում նավթ է ներմուծել Ռուսաստանի «Սախալին-2» նախագծից, որի վրա տարածվում է պատժամիջոցների բացառումը։

2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Ճապոնիան գործնականում դադարեցրել է ռուսական նավթի ներմուծումը և միացել է Մոսկվայի դեմ պատժամիջոցներին։

Մերձավոր Արևելքից մատակարարման պակասը փոխհատուցելու համար Տոկիոն սկսել է օգտագործել նաև իր ռազմավարական նավթային պաշարները։ Մայիսի 8-ի դրությամբ՝ Ճապոնիայի նավթային պաշարները բավարարել են ներքին սպառումը 205 օրվա համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի