Առաջարկը ողջամիտ էր. Իրանը մերժում է Թրամփի քննադատությունը

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-Իսրայել պատերազմը դադարեցնելու՝ Իրանի վերջին առաջարկը ողջամիտ և առատաձեռն էր, այսօր հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր այն, գրում է CNN-ը։

«Մեր տեքստում մեր առաջարկած ամեն ինչ բաղկացած էր ողջամիտ պահանջներից, պատասխանատու խնդրանքներից և առատաձեռն առաջարկներից՝ ոչ միայն Իրանի ազգային շահերի, այլև ամբողջ տարածաշրջանի և աշխարհի բարօրության, կայունության և անվտանգության համար»,- ասել է Բաղային մամուլի ասուլիսի ժամանակ։

Կիրակի Թրամփը Իրանի առաջարկն անվանել է «բացարձակապես անընդունելի»։

Թեհրանի պահանջները ներառում են տարածաշրջանում պատերազմի, Բաղայիի բնորոշմամբ՝ «իրանական նավերի դեմ ծովային ծովահենության» դադարեցում և իրանական ակտիվների ազատում, որոնք «սառեցվել են արտասահմանյան բանկերում՝ ԱՄՆ ճնշման պատճառով», ասել է իրանցի պաշտոնյան։

Իրանական պետական ​​լրատվամիջոցները հաղորդել են, որ Իրանի պատասխանի պահանջները ներառում են նաև Հորմուզի նեղուցի նկատմամբ ինքնիշխանության ճանաչում և պատերազմական վնասների փոխհատուցում։

«Գործընթացի շարունակության վերաբերյալ մենք ցույց ենք տվել, որ անկախ բոլոր խափանումներից՝ մենք կենտրոնացած ենք Իրանի ազգային շահերի վրա։ Մենք կգործենք ցանկացած անհրաժեշտ ձևով՝ մեր շահերը ապահովելու համար»,- ասել է Բաղային՝ խոսելով Թրամփի՝ իրանական ծրագրին դեմ լինելու մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի