Կռիվ է գնում՝ ով կդառնա ավելի լավ Նիկոլ Փաշինյան․ մենք դա ենք մերժում, այդ պատճառով էլ մեծ համախմբում տեղի չի ունենում. Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.05.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.05.2026 | 23:16
Հոսպիտալացվել է Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենը
12.05.2026 | 23:05
Պուտինին զեկուցել են «Սարմատ» հրթիռային համակարգի հաջող փորձարկման մասին
12.05.2026 | 22:52
Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարները հայտարարել են, որ Իրանը չպետք է Հորմուզի նեղուցը որպես զենք օգտագործի
12.05.2026 | 22:39
Հայաստանն արել է ավելին, քան ակնկալվում էր ԵՄ վիզաների ազատականացման այս փուլում. Արփինե Սարգսյան
12.05.2026 | 22:25
Վոլոդինը հայտարարել է, թե Զելենսկիի հրավերը Երևան «չի կարելի բարեկամական քայլ համարել»
12.05.2026 | 22:14
Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պարարվեստի մի շարք ներկայացուցիչների
12.05.2026 | 21:57
ՆԳՆ-ն ընտրակաշառքի վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե
12.05.2026 | 21:47
Հայացք՝ դեպի Մոսկվա․ ինչպես են քաղաքական ուժերը վերաբերվում Պուտինի սպառնալիքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 21:30
Քոչարյանն ու Սարգսյանը գազի փականը ՌԴ-ի ձեռքն են տվել, մեզ ասում են՝ խելոք մնացեք, թե չէ՝ ՌԴ-ն կջղայնանա․ արդար չէ․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 21:14
Գանայի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
12.05.2026 | 21:01
Կեղծ ինքնություններ, քրեական անցյալ, կրեմլյան նարատիվներ․ Wyoming Star-ի նոր թողարկման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 20:51
Քալիֆորնիայում քաղաքապետերից մեկը խոստովանել է, որ աշխատել է Չինաստանի համար որպես չգրանցված օտարերկրյա գործակալ
12.05.2026 | 20:43
Երևանում վիճաբանության ընթացքում 53-ամյա տղամարդը կրակոց է արձակել օդ. նա հայտնաբերվել է. ՆԳՆ
12.05.2026 | 20:30
Վթար Գյումրիում. մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել մայթեզրին
Բոլորը

«Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է քաղաքական գործիչ Գևորգ Կարապետյանը։ Factor TV-ի հետ զրույցում նա ներկայացրել է իրենց ուժի նախընտրական ծրագրի առանցքային դրույթները՝ սկսած անցումային արդարադատությունից ու լյուստրացիայից, մինչև «Արցախի և Նախիջևանի վերադարձի» իրենց տեսլականը։

Անդրադառնալով ցուցակը գլխավորելու որոշմանը՝ Կարապետյանը նշեց, որ դա մեծ պատասխանատվություն է, հատկապես ազգային գաղափարախոսություն կրող ուժի համար։ «Բևեռը սրանով ցույց է տալիս, որ իր ներսում կա սերնդափոխություն։ Ոչ միայն սերնդափոխություն, այլ Բևեռում ցանկացած անդամ գաղափար կրող է, մեր մոտ չկա այդ տարբերությունը, որ ով է առաջին համար, ով՝ երկրորդը։ Բնականաբար, առաջին համարի վրա ավելի շատ պատասխանատվություն, ավելի շատ մեծ առաջադրանքներ են դրված»,- ասաց նա։

Կարապետյանը նաև ընդգծեց, որ Բևեռի վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է։ «Ես կփորձեմ Վարուժանի պայքարի դրոշակը պատվով տանեմ առաջ, որովհետև ես ինձ համարում եմ Վարուժան Ավետիսյանի պայքարի դրոշակակիր, ինչպես որ ցանկացած բևեռական»։

Բևեռի ծրագրի հիմնաքարերից մեկը համապարփակ անցումային արդարադատության և լյուստրացիայի իրականացումն է։ Ըստ Գևորգ Կարապետյանի՝ սա գոյաբանական անհրաժեշտություն է։

«Մենք իրականում գտնվում ենք մահամերձ վիճակում, և մեր կյանքը փրկելու համար, Հայաստանի անկախության, ինքնիշխանության շարունակականությունը փրկելու և դա հիմք դարձնելու համար պետք է դիմել բոլոր միջոցներին»,- նշեց նա՝ հավելելով, որ անցումային արդարադատությունը միայն պատժիչ մեխանիզմ չէ։ «Ինքը հիմնականում պատժի մեխանիզմի վրա չի դրված, այլ հանրային, համազգային համերաշխության, համաներումների և բացահայտումների։ Այսինքն՝ կա կարմիր գիծ, որից այն կողմ, իհարկե,իրենց նեղ անձնական շահերին ծառայեցրած այրերը պետք է կանգնեն պատասխանատվության առաջ։ Բայց և կա նաև համաներման մեծ առանցք, որը ավելի շատ համախմբման և համերաշխության վրա է հիմնված»։

Ի պատասխան հարցին, թե արդյոք լյուստրացիան պատերազմի հայտարարություն չէ, օրինակ, Ռուսաստանի դեմ, որը գործակալական ցանց ունի Հայաստանում, Կարապետյանն ասաց. «Մենք պաշտպանվում ենք, մենք պաշտպանում ենք հայկական շահերը։ Մենք ունենք այդ խիզախությունը պարզ ճակատով կանգնել և ճշմարտությունն ասել, որ ձեր քայլերը չի բխում մեր շահերից և վնասակար է, երբեմն նաև թշնամական քայլեր է մեր հանդեպ»։

Բևեռի ամենահավակնոտ նպատակներից մեկը ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնումն է։ Հարցին, թե արդյոք իրատեսական է Արցախը Հայաստանի կազմում Կարապետյանը պատասխանեց. «Իհարկե, իրատեսական է։ Նախ դա կանխարգելիչ մեթոդ է և կանխարգելիչ հետագա նկրտումներին Ադրբեջանի։ Նախ պետք է իրավունքը պահես, որպեսզի այլ նկրտումներ չունենան»։

Նա պնդում է, որ Բևեռի մոտեցումը բովանդակային է՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության։ «Մենք ասում ենք՝ ինչպես է Արցախը Հայաստան և վերջ։ Այսինքն, մեր հարավ-արևելյան սահմանները որոշվել է 1920 թվականի փետրվարի 24-ին Ազգերի լիգայի կողմից, նույնիսկ քարտեզ է գծագրվել։ Մեր սահմանների հարցով մենք ունենք նաև հիմնավորում, թե որտեղի՛ց է Արցախը Հայաստան և վերջ խոսույթը»։

Ավելին, ըստ Կարապետյանի, իրենց օրակարգում է ոչ միայն Արցախի, այլև Նախիջևանի հարցը։ «Արցախի և Նախիջևանի վերադարձը պարտադիր է»։ Հարցին՝ ինչպե՞ս, նա պատասխանեց. «Ինչպես էլ դա տեղի ունենա։ Ոչ հենց վաղը կամ մյուս օրը, բայց շատ շուտով, որովհետև առանց Արցախի Հայաստանը չի կարող գոյություն ունենալ»։

Որպես այս նպատակներին հասնելու ճանապարհ՝ Բևեռն առաջարկում է ռազմաքաղաքական հավասարակշռության հաստատում, որը ներառում է ԱՄՆ-ի հետ «ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող հիմնական դաշնակցի» կարգավիճակ և «Ազգ-բանակ» հայեցակարգի իրագործում, որի դեպքում «ամբողջ ազգաբնակչությունն իր գործունեությամբ, իր աշխատանքով, իր կենցաղով նպաստելու է դրա պաշտպանությանը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան