Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ղրղզստանում աշխատող ադրբեջանցիները բողոքում են չվճարված աշխատավարձերի համար․ խոսքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացած հյուրանոցի մասին է, գրում է ադրբեջանական անկախ Meydan TV-ն։

Խոսքը Ղրղզստանում հինգաստղանի Baku Resort & Spa հյուրանոցի կառուցման շուրջ ծագած սկանդալի մասին է։ «Ազատություն» ռադիոկայանը օգոստոսի սկզբին հաղորդել էր, որ Իսիկ-Կուլ լճի ափին հյուրանոցը կառուցող ընկերությունը չի ստացել իր կատարած աշխատանքի դիմաց նախատեսված վճարը։

Բողոքող աշխատողներից մեկը հայտնել էր, որ MCG ընկերությունը չի վճարում իրենց աշխատավարձերը։ Երբ նրանք պահանջում են իրենց հասանելիք գումարը, նրանց պատասխանում են. «Գնացեք, ինչից եք բողոքում»։

Նշենք, որ հյուրանոցը մեծ հանդիսավորությամբ բացվել էր հուլիսի 31-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Կենտրոնական Ասիայի այլ երկրների ղեկավարների մասնակցությամբ։

Հյուրանոցի կառավարումը 49 տարի ժամկետով տրվել է Ադրբեջանին։ Այն կառուցվել է Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի միջև 2023 թվականին Բիշքեկում ստորագրված՝ Իսիկ-Կուլ լճի ափին հինգաստղանի հյուրանոցի կառուցման մեջ ներդրումներ կատարելու վերաբերյալ համաձայնագրի շրջանակում։

Հյուրանոցի շինարարությունը սկսվել էր 2023 թվականի հոկտեմբերին՝ Ղրղզստանի կողմից Ադրբեջանին երկարաժամկետ վարձակալության տրամադրված 17 հեկտար հողատարածքի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի