Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ

Լուրեր

20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
Բոլորը

Ադրբեջանի Մեդիա զարգացման գործակալությունը (MEDİA) մեղադրել է արևմտյան մի շարք հայտնի լրատվամիջոցների «Ադրբեջանի դեմ կազմակերպված ապատեղեկատվական արշավ» իրականացնելու մեջ։

Մասնավորապես, գործակալությունն իր հայտարարության մեջ անդրադարձել է Լեհաստանում գործող բելառուսական Nexta ալիքի գրառմանը, որտեղ ենթադրվում էր, որ Գերանբոյի շրջանի Նիզամի բնակավայրի մերձակայքում տեղի ունեցած զինամթերքի պայթյունը կարող էր ռուսական դիվերսիա լինել:

Լեհաստանում գործող Nexta ալիքը 2026 թվականի սեպտեմբերի 2-ին Գերանբոյի շրջանի Նիզամի գյուղի մերձակայքում տեղի ունեցած հրդեհի վերաբերյալ տեղեկություն է տարածել, որը հիմնված է սուբյեկտիվ դատողությունների վրա, տեղի ունեցածը ներկայացնում է միջպետական քաղաքական հարաբերությունների համատեքստում և նպատակ ունի մոլորության մեջ գցել հասարակությանը։ Այս մասին ասվում է Ադրբեջանի Մեդիա զարգացման գործակալության (MEDİA) հայտարարության մեջ։

«Վերլուծությունը ցույց է տալիս, որ տեղի ունեցողը միասնական կենտրոնից կառավարվող հիբրիդային տեղեկատվական արշավի մաս է։ Միևնույն ժամանակ, արևմտյան այն լրատվամիջոցները, որոնք պարբերաբար իրենց տեղեկատվական միջավայրից դուրս գտնվող ուժերին մեղադրում են հիբրիդային պատերազմ վարելու մեջ, կազմակերպված ապատեղեկատվական արշավ են իրականացնում Ադրբեջանի դեմ»,– ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ «քանի որ տարածաշրջանում հարևան պետությունների միջև հարաբերությունների կարգավորումը, կայունության և բարգավաճման ամրապնդումը չեն համապատասխանում որոշակի շրջանակների շահերին, հաճախակի են դարձել դասական ապատեղեկատվության դեպքերը, որոնց նպատակն է աղտոտել Ադրբեջանի տեղեկատվական տարածքը և արհեստական խուճապ ստեղծել հասարակության մեջ»։

Ըստ MEDİA-ի՝ ընդհանուր տեղեկատվական միջավայրի մոնիթորինգն ու վերլուծությունը ցույց են տալիս, որ վերջին շրջանում մի շարք արևմտյան լրատվամիջոցներում նկատվում է Ադրբեջանի դեմ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելու արշավ։

Մասնավորապես, բրիտանական The Independent և The Guardian թերթերի, BBC-ի, ամերիկյան CNN հեռուստաալիքի, ֆրանսիական Le Monde թերթի, լեհական TVP հեռուստաալիքի և այլ լրատվամիջոցների տարածած նյութերում, ըստ գործակալության, առկա են ակնհայտ միակողմանի մոտեցումներ և անհիմն պնդումներ, որոնք Ադրբեջանի միջազգային իմիջի դեմ ուղղված տեղեկատվական հարձակման մաս են կազմում։

«Նման ենթադրությունների և պնդումների տարածումը պետք է դիտարկել որպես տեղեկատվական մանիպուլյացիայի բացահայտ դրսևորում։ Լրատվամիջոցների զարգացման գործակալությունը շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ մեր երկրի ինքնիշխանության, ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև միջազգային հեղինակության վրա ստվեր գցելու նպատակ ունեցող նման դեպքերը հետաքննելու և ապատեղեկատվություն տարածելու փորձերը կանխելու համար»,– ընդգծվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ օրերս գործակալությունը մեկ այլ նույնաբովանդակ հայտարարություն էր տարածել՝ ուղղված բրիտանական The Independent և The Guardian թերթերի, ինչպես նաև BBC-ի ռուսական ծառայության հրապարակումներին։

The Independent-ը հոդված էր հրապարակել Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդ Ալի Քերիմլիի պահման պայմանների վերաբերյալ, BBC-ն՝ վերլուծական հոդված՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին, իսկ The Guardian-ը՝ գրախոսական՝ հայ ռեժիսոր Ալեքսիս Փազումյանի՝ Լեռնային Ղարաբաղի մասին «The Black Garden» վավերագրական ֆիլմի վերաբերյալ։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն կտրուկ բողոք էր հայտնել Լեհաստանին և կանչել երկրի դեսպանին՝ TVP լեհական հանրային հեռուստաալիքով հեռարձակված «Արևելյան էքսպրես» հաղորդման կապակցությամբ։

Հաղորդման մեջ ընդգծվում էր, որ Ադրբեջանը դառնում է ավելի ազդեցիկ երկիր Հարավային Կովկասում, սակայն երկրում ներքին ճնշումները գնալով սրվում են։ Հաղորդման ընթացքում ուշադրություն էր հրավիրվում նաև Abzas Media-ի, Meydan TV-ի և Toplum TV-ի անկախ լրատվամիջոցների լրագրողների նկատմամբ իրականացվող գործողություններին, որոնցից մի մասը ձերբակալվել և դատապարտվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի