Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
02.09.2026 | 13:05
Անցած գիշեր Ադրբեջանի Գերանբոյի շրջանի Նիզամի գյուղի մոտ գտնվող զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, որն ուղեկցվել է հրդեհով։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասվում է Արտակարգ իրավիճակների, Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունների համատեղ հաղորդագրության մեջ։
Միջադեպից անմիջապես հետո նախարարությունների համապատասխան ուժերը, Գերանբոյի շրջանի գործադիր իշխանության հետ համատեղ, ձեռնամուխ են եղել անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումների իրականացմանը, և իրավիճակը վերցվել է վերահսկողության տակ։
Միջադեպի կապակցությամբ, անվտանգության միջոցառումների շրջանակում, տարհանվել են հարակից տարածքների բնակիչները։ Հաղորդվում է, որ տուժածներ չկան։ Պայթյունի պատճառները չեն հաղորդվում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

