ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի Բիշքեկում կայացած հանդիպումը լուծումներ չտվեց ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առկա խնդիրներին։ Պուտինը պնդեց՝ Հայաստանի երկաթուղիներում նույնիսկ ՌԴ-ն կարող է ներդրումներ անել, եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի և անհրաժեշտ քանակով բեռնափոխադրումներ սկսվեն։ Մինչդեռ Փաշինյանը շարունակում է պնդել՝ երկաթուղու հարցի լավագույն լուծումը կոնցեսիան երրորդ երկրի վաճառելն է։ 

Շատերի համար անսպասելի՝ Պուտինը պատրաստակամություն հայտնեց ռուսական ռազմաբազան հանել ՀՀ-ից՝ հենց վաղը, եթե Երևանը համարի, որ այն անհրաժեշտ չէ։ Փաշինյանը պատասխանեց՝ դեմ չեն լինի, եթե ՌԴ-ն անի այդ քայլը, բայց՝ Երևանն այդպիսի հարց չի բարձրացրել։ Օդում կախված է մնում հարցը՝ արդյո՞ք ՌԴ-ն կթանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ի թիվս հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ մտցված սահմանափակումների։ Առճակատումայի՞ն, թե՞ կառուցողական զարգացումներ սպասել Երևանի և Մոսկվայի հարաբերություններում։

Factor TV-ում հրավիրված բանավեճին մասնակցում են Անահիտ Ադամյանը՝ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ, Ռոբերտ Ղևոնդյանը՝ Հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ, Վարդան Խաչատրյանը՝ «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, Դերենիկ Մալխասյանը՝ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, Անդրիաս Ղուկասյանը՝ «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ, քաղաքագետ։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան