Վրաստանը նոր կաթողիկոս-պատրիարք է ընտրում

Լուրեր

14.07.2026 | 10:30
Telcell-ը միավորում է վճարային տերմինալն ու թվային դրամապանակը
14.07.2026 | 10:22
Սևանում բացվել է ջրափրկարարական նոր վարչական համալիրը
14.07.2026 | 10:08
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.07.2026 | 10:02
Հայտնի է Արսեն Հարությունյանի երկրորդ մրցակիցը RAF-ում
14.07.2026 | 09:53
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 
14.07.2026 | 09:41
Եվրոպական ինդեքսներն աճել են, ամերիկյանը՝ նվազել
14.07.2026 | 09:30
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը՝ «Չիկագո Բուլսի» մարզչական շտաբում
13.07.2026 | 23:14
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել VK-ի նկատմամբ
13.07.2026 | 23:03
Ուկրաինան և եվրոպական ինը երկրներ ստեղծում են հակաբալիստիկ պաշտպանության կոալիցիա
13.07.2026 | 22:50
Մեծ Բրիտանիան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կներառի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում
13.07.2026 | 22:39
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում ու մարզերում
13.07.2026 | 22:30
ԵՄ-ն տարիքային սահմանափակումներ կմտցնի սոցցանցերում երեխաների համար
13.07.2026 | 22:19
Իսրայելը տարիներով հավաքագրել է Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադին՝ ռեժիմի տապալումից երկրի ղեկավար նշանակելու համար․ NYT
13.07.2026 | 22:10
Ալիևը հայտնել է, որ Բաքուն Չինաստանից ռազմական արտադրանք է գնել
13.07.2026 | 22:00
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Բոլորը

Այսօր Վրաց ուղղափառ եկեղեցին կընտրի Համայն Վրաստանի նոր՝ 142-րդ կաթողիկոս-պատրիարքին ընդլայնված եկեղեցական ժողովում։ Վրաստանի Առաջին ալիքի հաղորդմամբ՝ ժողովն անցկացվում է Սուրբ Երրորդության տաճարում (Սամեբա) և սկսվել է տեղական ժամանակով 13:00-ին։

Եկեղեցական ժողովին կմասնակցի շուրջ 1200 պատվիրակ։ Նախատեսված են պատրիարքական գահի թեկնածուների, ինչպես նաև թեմերը ներկայացնող պատվիրակների ելույթներ։ Բացի այդ, գիտնականներից մեկը կներկայացնի Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի տիտղոսի պատմական ակնարկը։ Արդյունքները կհայտարարի հաշվիչ հանձնաժողովի նախագահը՝ մետրոպոլիտ Անանիան։

Կաթողիկոս-պատրիարք ընտրելու քվեարկությանը մասնակցում են միայն եպիսկոպոսները։ Համայն Վրաստանի ընտրված կաթողիկոս-պատրիարք կհամարվի այն թեկնածուն, որը կստանա մասնակից եպիսկոպոսների ձայների կեսից ավելին, այս դեպքում՝ առնվազն 20 ձայն։ Եթե ոչ մի թեկնածու չստանա ձայների կեսից ավելին, կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ։ Կմասնակցեն առաջին փուլում ամենաշատ ձայներ ստացած երկու թեկնածուները։

Ապրիլի 28-ին  Պատրիարքարանում Սուրբ Սինոդի նիստում ընտրվել է պատրիարքական գահի երեք թեկնածու․  պատրիարքական գահի տեղապահ, Սենակի և Չխորոցկու մետրոպոլիտ Շիո (Մուջիրի), Մրովելի-Ուրբնիսի մետրոպոլիտ Հոբ (Ակիաշվիլի), Փոթիի և Խոբի մետրոպոլիտ Գրիգոլ (Բերբիչաշվիլի):

Թեկնածուների ընտրության քվեարկության ժամանակ Շիոն ստացել էր 20 ձայն, իսկ մյուս երկու թեկնածուները՝ 7-ական ձայն։

Վրաստանի Կաթողիկոս-պատրիարքի ընտրության կարգը սահմանվում է Վրաց եկեղեցու կառավարման մասին կանոնակարգով, որն ընդունվել է 1995 թվականի սեպտեմբերի 18-19-ը Սվետիցխովելիի տաճարում կայացած XIII ընդլայնված եկեղեցական ժողովում։

Նոր պատրիարքի գահակալության ամսաթիվը կհայտարարվի այսօր։ Գահակալության օրվա վերաբերյալ որոշումը կկայացնի ինքը՝ ընտրված պատրիարքը։

Վրաստանի 141-րդ Կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը մահացել էր մարտի 17-ին՝ 93 տարեկանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի