ԲՏԱ նախարարությունը նոր անուն կունենա
Հասարակություն
11.05.2026 | 10:59
Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը կփոխվի։ Այս մասին նախագիծը մշակել է հենց նախարարությունը։
Այն կդառնա Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն՝ համահունչ դարձնով նախարարությանը վերապահված նոր գործառույթին՝ արհեստական բանականության, ամպային հաշվողական ծառայությունների ներդրման և զարգացման քաղաքականության մշակման և իրականացմանը:
Նշվում է, որ փոփոխությունը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, որի «բարձր տեխնոլոգիաներ» մասի «թվայնացում» բաժնի դրույթները սահմանում են․ «Թվային արդիական միջավայրի ստեղծումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այն համարվում է կառավարման, արտադրության, առաջխաղացման արդյունավետ գործիք»:
Եվգենյա Համբարձումյան