Թրամփն «անընդունելի» է անվանել Իրանի արձագանքն ԱՄՆ-ի խաղաղության վերջին առաջարկներին

Լուրեր

27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի արձագանքը ԱՄՆ-ի խաղաղության վերջին առաջարկներին անվանել է «լիովին անընդունելի», գրում է Current time-ը։

«Ես հենց նոր կարդացի Իրանի, այսպես կոչված, «ներկայացուցիչների» արձագանքը։ Ինձ դա դուր չի գալիս. այն լիովին անընդունելի է»,- գրել է նա Truth Social-ում։

Մայիսի 10-ին իրանական պետական ​​լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իրանն արձագանքել է ԱՄՆ-ի խաղաղության առաջարկներին: Նրանց տվյալներով՝ Թեհրանի նպատակն է՝ դադարեցնել պատերազմը տարածաշրջանում «բոլոր ճակատներում», այդ թվում՝ Լիբանանում: Այլ մանրամասներ չեն տրամադրվել:

Մայիսի 6-ին Reuters-ը և Axios-ը հայտնել էին, որ ԱՄՆ-ը և Իրանը մոտ են «մեկ էջանոց հուշագրի» ստորագրմանը, որը կավարտի զինված հակամարտությունը: Reuters-ի տվյալներով՝ փաստաթղթում նույնիսկ չեն նշվելու վիճելի հարցերը, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագիրը կամ Հորմուզի նեղուցի բացումը: Սակայն, ըստ The Wall Street Journal-ի, ամերիկյան խաղաղության նախաձեռնությունը կոչ է անում Իրանին հրաժարվել միջուկային զենքի ծրագրից, ապամոնտաժել մի քանի միջուկային օբյեկտներ և 20 տարով հրաժարվել ուրանի հարստացումից։

Լրագրող Շերիլ Աթքիսոնի հետ զրույցում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «որոշակի պահի» կվերցնի Իրանի հարստացված ուրանը։ Ըստ նրա՝ ԱՄՆ տիեզերական ուժերը հսկում են պահեստավորման վայրը, և ԱՄՆ զինված ուժերը թույլ չեն տա որևէ մեկին տեղափոխել ուրանը։ Իրանը նախկինում մի քանի անգամ հրապարակավ մերժել էր ԱՄՆ պահանջները։ Իրանի վերջին առաջարկը, որը մասին հաղորդել էին լրատվամիջոցները, ներառում էր ծովային ուղիների շրջափակումը վերացնելու և միջուկային ծրագիրը ավելի ուշ քննարկելու համաձայնություններ։

Միևնույն ժամանակ, ազդեցիկ իրանցի օրենսդիր Էբրահիմ Ռեզաեին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է «հանձնվի և զիջումների գնա»՝ ճանաչելով «տարածաշրջանում նոր կարգը»։ Նա նաև նշել է, որ իրանական նավերի վրա ցանկացած հարձակմանը կհաջորդեն ամերիկյան նավերի և բազաների վրա հարվածները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախկինում նույն հայտարարությունն էր արել։

Մայիսի 10-ին Կատարը, ԱՄԷ-ն և Քուվեյթը հաղորդել էին անօդաչու թռչող սարքերի միջադեպերի մասին՝ մեղադրելով Իրանին հարձակումների համար: Թեհրանը չի մեկնաբանել հարձակումներին իր մասնակցության մասին մեղադրանքները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի