Հանտավիրուսի բռնկմամբ զբոսաշրջային նավը հասել է Տեներիֆե

Լուրեր

17.08.2026 | 12:42
Իրանի իշխանությունները գաղտնի ծրագիր են մշակել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմն ընդլայնելու համար. WSJ
17.08.2026 | 12:34
Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
17.08.2026 | 12:26
Բրյուսովի համալսարանին հանձնված գույքի ապօրինի օտարման գործով 3 անձի վարույթն ուղարկվել է դատախազին
17.08.2026 | 12:21
ՔՊ-ում բազմաթիվ մարմնի և հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:18
ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների հարցն են քննարկում // Թավրիզ-Երևան չվերթները կվերականգնվեն․ ԼՈՒՐԵՐ
17.08.2026 | 12:12
«Պիտի աշխատենք մեր գյորա էդ օրինակները բերենք, որ հետո առողջական խնդիրներ չունենանք»․ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:06
Այնքան նայեցիք անդունդին, որ անդունդն էլ նայեց ձեզ․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:05
Նաիր Թիկնիզյանը ժամանել է Աթենք և բուժզննում կանցնի «Օլիմպիակոսում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:54
Արթուր Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.08.2026 | 11:50
ՊՍԺ-ն պարտվել է Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:40
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով նավ է վնասվել. 4 մարդ վիրավորվել է
17.08.2026 | 11:31
ՊԵԿ-ը բացահայտել է 3.4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության սխեմա
17.08.2026 | 11:22
«102-րդ բազայի վրա ավել փող եք գրել, հետո ասում եք՝ խի ա ՌԴ-ի հետ հարաբերությունները վատ»․ Ալեքսանյանը՝ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:13
ԵՄ-ն նախատեսում է ՌԴ-ի դեմ ամենածավալուն պատժամիջոցների փաթեթը մշակել․ Կալլաս
17.08.2026 | 11:05
Բանավոր հրահանգ էիք տվել, որ 56 հազար բնակչություն ունեցող համայնքը հոսանքազրկեն․ Գարիկ Սարգսյանը՝ Դավիթ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանտավիրուսի բռնկում գրանցված «Հոնդիուս» (MV Hondius) զբոսաշրջային նավը մայիսի 10-ին հասել է Տեներիֆե, հայտնում է Meduza-ն։

Նավը կկանգնի Գրանադիլյա նավահանգստում, որից հետո ուղևորները կստուգվեն, և ախտանշանների բացակայության դեպքում կուղարկվեն իրենց երկրներ։

Oceanwide Expeditions ընկերությունից հայտնել են, որ նավը կգտնվի նավամատույցից «առավելագույնս անվտանգ» հեռավորության վրա, իսկ ուղևորներին ափ կհասցնեն մինչև 10 հոգու համար նախատեսված փոքր նավակներով՝ նրանց բաժանելով ըստ քաղաքացիության։ Առաջինը նավը պետք է լքեն 14 իսպանացի ուղևորները, հայտնել է Իսպանիայի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիան։

Իսպանացի ուղևորներին կտեղափոխեն ռազմական հոսպիտալ և կտեղավորեն առանձին պալատներում՝ առանց այցելուների մուտքի հնարավորության։ Իսպանիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ ժամանելուն պես նրանց կանցկացվի ՊՇՌ թեստ, որը մեկ շաբաթ անց կկրկնվի։

Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան, Իռլանդիան և Նիդեռլանդները, ինքնաթիռներ են ուղարկում իրենց քաղաքացիներին տարհանելու համար։

«Հոնդիուս» զբոսաշրջային նավը ապրիլի 1-ին դուրս էր եկել Արգենտինայի հարավում գտնվող Ուշուայա քաղաքից և ուղևորվում էր դեպի Կաբո Վերդե։ Նավում եղել է մոտ 150 մարդ՝ ներառյալ անձնակազմը։ Մայիսի 4-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել էր, որ նավում հայտնաբերվել է հանտավիրուսի յոթ դեպք (սա վիրուսների ընտանիք է, որը փոխանցվում է կրծողների միջոցով)՝ երկու հաստատված և հինգ ենթադրյալ։ Առնվազն երեք հիվանդ մահացել է։

Մայիսի 9-ին Իսպանիային պատկանող Կանարյան կղզիներ է ժամանել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը, որը մտադիր է անձամբ վերահսկել ուղևորների և անձնակազմի տարհանումը։ Նա վստահեցրել է Տեներիֆեի բնակիչներին, որոնք դժգոհ էին նավի ժամանումից, որ նոր համաճարակի տարածման վտանգ չկա։