Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կազմակերպել է տղամարդկանց Բ լիգայի համապետական անդրանիկ առաջնությունը
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կազմակերպել է և կանցկացնի տղամարդկանց Բ լիգայի համապետական անդրանիկ առաջնությունը: Մեկնարկը կտրվի նոյեմբերի 24-ին: Հայտավորված է ութ թիմ: Մրցակարգը շրջանաձև է և այն կկայանա երկու փուլով:
Բ լիգայի առաջնությանը կմասնակցեն Երևանի «Թմբկաբերդ», «Արագած – 2», UCOM, «Օրանժ» ՊՖԱ «Գրանդ սպորտ», «Վետերաններ», «Հայք» և Գյումրիի «Գյումրի» թիմերը:
Բոլոր հանդիպումները կանցկացվեն Երևանում: Երկու փուլերի ընդհանուր արդյունքներով կորոշվի լավագույն քառյակը, որի միջև կայանալիք եզրափակիչ մրցաշարը ի հայտ կբերի բարձրագույն խումբ տեղափոխվող լավագույն ակումբային թիմին:
ՀԱՕԿ լրատվական բաժին