ԱՄՆ-ն այսօր սպասում է Իրանի պատասխանին. Ռուբիո

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միացյալ Նահանգներն այսօր սպասում է Իրանի պատասխանին պատերազմի դադարեցման շուրջ առաջարկի վերաբերյալ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ հույս ունի՝ «դա լուրջ առաջարկ է», գրում է CNN-ը։

«Մենք այսօր պետք է ինչ-որ բան իմանանք։ Մենք դեռ դա չենք ստացել վերջին ժամի դրությամբ։ Նրանց համակարգը դեռևս խիստ խզված է, այն նաև չգործող է, ուստի դա կարող է խոչընդոտ հանդիսանալ»,- Հռոմում մամուլի ասուլիսի ժամանակ ասել Ռուբիոն։

ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը նշել է՝ հույս կա, որ Իրանի պատասխանը «կարող է մեզ ներքաշել լուրջ բանակցային գործընթացի մեջ»։ Անդրադառնալով տարածված հաղորդագրություններին, թե «Իրանը ստեղծել է կամ փորձում է ստեղծել ինչ-որ գործակալություն, որը կվերահսկի նեղուցում երթևեկությունը», Ռուբիոն ասել է, որ «դա շատ խնդրահարույց և լիովին անընդունելի կլինի»։

Ըստ նրա՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի երեկվա ռազմական գործողություններն «առանձին և տարբեր էին «Էպիկական ցասում» գործողությունից», և որ Միացյալ Նահանգները կշարունակի պատասխանել «պաշտպանական» եղանակով։

«Էպիկական ցասումը», ըստ Ռուբիոյի, «հարձակողական գործողություն էր, որը նախատեսված էր նրանց հրթիռային կայանքները, նավատորմը, նրանց ռազմաօդային ուժերը ոչնչացնելու համար»։

«Երեկ տեսաք, որ միջազգային ջրերով շարժվող ամերիկյան ականակիրները կրակի տակ էին ընկնում իրանցիների կողմից, և ԱՄՆ-ը պատասխանեց՝ իրեն պաշտպանելու համար։ Միայն հիմար երկրները չեն պատասխանում, երբ ձեզ վրա կրակում են։ Եվ մենք հիմար երկիր չենք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը։

Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ն որևէ կարմիր գիծ է փոխանցել Իրանին, Ռուբիոն պատասխանել է. «Կարմիր գիծը հստակ է. եթե նրանք սպառնան ամերիկացիներին, նրանց կպայթեցնեն»։