Բարդություններ են առաջացել ծնունդով Իրանից ՀՀ քաղաքացիների համար․ ՀՅԴ

Լուրեր

11.08.2026 | 15:20
Կիևը հաստատել է Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարանին հարվածը
11.08.2026 | 15:11
Ո՞րն է այն իրավական ակտը, որով ՀՀ տարածքը 29,743 քառակուսի կմ է, ո՞ւր կորավ 57 քառակուսի կիլոմետրը. Արթուր Խաչատրյան
11.08.2026 | 15:02
Երևանը ՀԱՊԿ հետդարձի ճանապարհ չի տեսնում // Փողոցում լքված նորածնի մայրը դեռ չի գտնվել․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 15:02
Ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է
11.08.2026 | 14:52
Միայն TRIPP-ը բավարար չէ, ՀՀ-ին պետք է նաև ելք Միջերկրական ծով և Պարսից ծոց. փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:50
Ռոզա Բաբայանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
11.08.2026 | 14:45
Բաշար Ասադը հեռակա կարգով մահվան է դատապարտվել՝ մարդկության դեմ հանցագործությունների համար
11.08.2026 | 14:38
Չկա երաշխիք, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում էլ Ադրբեջանը նոր պահանջներ չի դնի. Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:29
Արթուր Ղարիբյանն արժանացել է բարձր գնահատականի ու ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
11.08.2026 | 14:21
Ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում Անկախության հռչակագրին հղումը հանվա՞ծ է․ Գրիգորյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:12
Ռազմական նոր էսկալացիայի վտանգն այսօր գրեթե զրո է. Բենյամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:03
Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
11.08.2026 | 13:57
Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանի
11.08.2026 | 13:48
Արմեն Նազարյանի որդիները դարձյալ կկարողանան հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո
11.08.2026 | 13:40
TRIPP-ի շրջանակներում ՀՀ տարածքով գազամուղ է անցնելու, հնարավորություն է ևս մեկ աղբյուրի․ Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը Հայաստանի Հանրապետությունում նոր բարդություններ և խտրական հարցեր է առաջացրել ծնունդով Իրանից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: Վերջին օրերի ընթացքում Հայաստանի մի շարք բանկեր պահանջում են վերոնշյալ քաղաքացիներից` փակել իրենց անձնական բանկային հաշիվները: Ըստ էության՝ չի ապահովվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` օրենսդրությամբ նախատեսված իրավունքների իրացումը, ինչի արդյունքում մեր բազմաթիվ հայրենակիցներ զրկվում են բանկային ծառայություններից օգտվելու հնարավորությունից, խախտվում են նրանց սահմանադրական իրավունքները, սահմանափակվում է նրանց տնտեսական գործունեությունը, ինչը բացասաբար է անդրադառնում ինչպես Իրանում ծնված մեր քաղաքացիների սոցիալական վիճակի, այնպես էլ Իրան-Հայաստան տնտեսական կապերի և ակնկալվող ներդրումների ընդհանուր գործընթացի վրա։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կարևորում է հայրենադարձված մեր քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավումը, համահայկական ներուժի համախմբումը, երկու երկրների ակտիվ տնտեսական ու ներդրումային ծրագրերի իրականացումը և պահանջում է ՀՀ կառավարությունից ու ՀՀ Կենտրոնական բանկից` հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել ՀՀ քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնումը: Միևնույն ժամանակ, մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել իրավական և քաղաքական դաշտում լուծումներ գտնելուն՝ ի շահ մեր հայրենակիցների:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին

22.11.2018 թ.