Գերմանիայում բանկերից մեկում մարդիկ են պատանդառվել
Քաղաքականություն
08.05.2026 | 15:15
Գերմանիայի Զիցիգ քաղաքում անհայտ անձինք Volksbank-ի մասնաճյուղում մարդկանց են պատանդառել։ Ոստիկանությունը հայտարարել է, որ մի քանի կասկածյալներ և պատանդներ, ենթադրաբար, գտնվում են Զիցիգի բանկում։ Անվտանգության գոտուց դուրս գտնվող մարդկանց վտանգ չի սպառնում, գրում է DW-ն։
Իշխանությունները հայտնել են, որ պատանդներից մեկը կանխիկ գումար տեղափոխող մեքենայի վարորդն է։
«Իրավիճակն այժմ անկայուն է»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը։
Նշվում է, որ մի տղամարդ մոտեցել է բանկի շենքից դուրս գտնվող աշխատակցին, սպառնացել և ուժով ներս մտցրել նրան։
Ոստիկանության խոսնակ Յուրգեն Ֆախինգերը SWR-ին ասել է, որ շրջափակված գոտում գտնվող բնակիչներն առայժմ չպետք է դուրս գան իրենց տներից կամ բնակարաններից։
Ոստիկանությունը կոչ է արել բնակիչներին չստուգված տեղեկատվություն չտարածել սոցիալական ցանցերում: Համացանցում շրջանառվող լուրերը, որ որոշ կասկածյալներ արդեն փախուստի են դիմել, իշխանությունների կողմից չեն հաստատվել: Պարզ չէ նաև, թե քանի մարդ է պատանդ պահվում բանկի ներսում կամ արդյո՞ք կասկածյալները զինված են։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի