Կասեցվել է ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Խաչատուր Խաչատրյանին պատկանող ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասում (Վայոց Ձոր, ք. Եղեգնաձոր):
Ինչպես տեղեկացրին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, պարզվել է, որ խմիչքների արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իսկ թողարկվող արտադրանքը չի ունեցել որակն ու անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթ:
Ա/Ձ Խաչատուր Խաչատրյանի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է հանձնարարական հայտնաբերված խախտումները վերացնելու համար: