Հայաստանի Մ-15 հավաքականը 11-մետրանոցներով պարտվել է Ուզբեկստանին
Երևանում մեկնարկել է ֆուտբոլի Զարգացման Գավաթի մրցաշարը։ Առաջին խաղում Հայաստանի Մ-15 հավաքականը (2011թ․ ծնվածներ) հետխաղային 11-մետրանոցներով պարտվել է Ուզբեկստանի թիմին։
Խաղի հիմնական ժամանակն ավատվել է 1։1 հաշվով։ Դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ է դարձել Մարատ Եգայանը։
11-մետրանոց հարվածաշարում Ուզբեկստանի Մ-15 հավաքականը հաղթել է 4-3 հաշվով։
Մրցաշարին մասնակցում են նաև Վրաստանի եւ Մոլդովայի Մ-15 հավաքականները։