Արտասահմանյան լրագրողներին կարգելվի մասնակցել մայիսի 9-ի շքերթին. ՌԴ իշխանությունները չեղարկել է տրված հավատարմագրերը

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Ռուսաստանի իշխանությունները չեղյալ են հայտարարել օտարերկրյա լրագրողների հավատարմագրումը, որոնք պետք է մասնակցեին մայիսի 9-ի շքերթին Մոսկվայի Կարմիր հրապարակում: Der Spiegel-ը հաղորդում է, որ միայն ռուսական լրատվամիջոցները ներկա կլինեն տոնակատարությանը, գրում է Current time-ը։

«Շքերթի լուսաբանման ձևաչափը փոխվել է իրավիճակի պատճառով: Հետևաբար, օտարերկրյա լրատվամիջոցներին, որոնց արդեն խոստացվել էր հավատարմագրում, այլևս թույլատրված չէ»,- ասել է Կրեմլի պաշտոնյան։

Der Spiegel-ը տեղեկացել է, որ հետ են կանչվել նաև գերմանական ARD-ի և ZDF-ի, բրիտանական Sky հեռարձակողի, AFP լրատվական գործակալության, իտալական Rai հեռուստաալիքի և ճապոնական NHK հեռուստաալիքի հրավերները։

Նշվում է, որ սա մայիսի 9-ի շքերթի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ արտասահմանյան լրատվամիջոցները սկզբում Կրեմլից ստացել են շքերթի հավատարմագրում, սակայն հետագայում այն ​​չեղյալ է հայտարարվել։

Ավելի վաղ Ռուսաստանը միակողմանիորեն հրադադար էր հայտարարել մայիսի 8-ին և 9-ին՝ սպառնալով զանգվածային հարված հասցնել Կիևի կենտրոնին, եթե շքերթը խափանվի, և «համարժեք պատասխան» տալ հրադադարի խախտման դեպքում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել էր հրադադար հայտարարել մայիսի 6-ից, սակայն Ռուսաստանն անմիջապես խախտել է այն։ Մայիսի լույս 8-ի գիշերը Ռուսաստանի շրջանները ենթարկվել են լայնածավալ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ Մոսկվային մոտենալիս խոցվել է 27 անօդաչու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի