ՌԴ-ի կողմից հայտարարված «հրադադարի» առաջին օրը Ուկրաինան ավելի քան 200 ԱԹՍ-ով հարձակում է իրականացրել

Լուրեր

17.08.2026 | 10:46
Թավրիզ–Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն
17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
Բոլորը

Ուկրաինան Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում է սկսել մայիսի 8-ի կեսգիշերից անմիջապես հետո, երբ ուժի մեջ է մտել Ռուսաստանի միակողմանի հրադադարը, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է Meduza-ն։

Սոբյանինը հայտնել է գիշերը և առավոտյան Մոսկվային ուղղված 27 անօդաչուի ոչնչացման մասին։ Նա որևէ հետևանքի մասին չի նշել։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության զեկույցում նշվում է, որ կեսգիշերից հետո ՌԴ շրջաններում, ընդհանուր առմամբ, ոչնչացվել է 264 անօդաչու թռչող սարք։ Մասնավորապես, Յարոսլավլում հարված է հասցվել նավթավերամշակման գործարանին, խոշոր հրդեհ է բռնկվել: Մարզի ղեկավար Միխայիլ Եվրաևի խոսքով՝ հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել: Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերից բացի՝ տարածաշրջանի վրա խփվել է նաև ուկրաինական հրթիռ:

Բացի այդ, 13 օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է Հարավային Ռուսաստանի օդային նավիգացիայի մասնաճյուղի վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի պատճառով, հայտնել է ՌԴ Տրանսպորտի նախարարությունը։

«Աստրախանի, Վլադիկավկազի, Վոլգոգրադի, Գելենջիկի, Գրոզնիի, Կրասնոդարի, Մախաչկալայի, Մագասի, Միներալնիե Վոդիի, Նալչիկի, Սոչիի, Ստավրոպոլի և Էլիստայի օդանավակայաններում գործողությունները ժամանակավորապես դադարեցվել են»,- ասվում է հայտարարությունում։

Ուկրաինան չի մեկնաբանել հարձակումը։

Մայիսի 8-ի կեսգիշերին ուժի մեջ է մտել Ռուսաստանի հայտարարած միակողմանի հրադադարը։ Այն կտևի մինչև մայիսի 9-ի օրվա վերջը։ Ուկրաինան պաշտոնապես չի միացել դրան, իսկ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կգործեն «հայելային» ռուսական հարձակումների նկատմամբ։

Ռուսաստանի իշխանությունները բազմիցս սպառնացել են ավերիչ հարձակում սկսել Կիևի կենտրոնի վրա, եթե Ուկրաինայի զինված ուժերը շարունակեն հարձակումները «հրադադարի» ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի