Վալվերդեն գանգուղեղային վնասվածք է ստացել Տչուամենիի հետ բախման պատճառով ու չի խաղա 2 շաբաթ
Մադրիդի «Ռեալը» հայտարարությամբ է հանդես եկել ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի առողջական վիճակի վերաբերյալ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վալվերդեն հիվանդանոցում է հայտնվել «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Տչուամենիի հետ հանդերձարանում կռվի բռնվելուց հետո։ Թիմակցից հարված ստանալուց հետո ուրուգվայցին ընկել էր ու գլխով հարվածել սեղանին։
««Ռեալ Մադրիդի» բժշկական ծառայության կողմից անցկացված զննումից հետո մեր խաղացող Ֆեդերիկո Վալվերդեի մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք։
Վալվերդեն տանն է՝ լավ վիճակում, և նրան 10-14 օր հանգիստ է անհրաժեշտ այս ախտորոշման բժշկական արձանագրությունների համաձայն»,- նշված է հայտարարության մեջ։
Մայիսի 10-ին «Ռեալն» Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում մրցելու է առաջատար կատալոնական «Բարսելոնայի» հետ։