Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերի։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունը ձեռնարկել է բոլոր քայլերը՝ ընտրություններն ազատ, արդար և թափանցիկ կազմակերպելու և անցկացնելու համար՝ հավելելով, որ մասնակից քաղաքական բոլոր ուժերի համար ստեղծվել են հավասար պայմաններ։ Երկրի ղեկավարը կարևորել է ընտրություններին դիտորդական առաքելությունների արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով, որ դրա համար նույնպես բոլոր հնարավորություններն առկա են։ Միաժամանակ, վարչապետը շեշտել է, որ 2018–ից ի վեր Հայաստանում ընտրություններն անցկացվել են ազատ, արդար, թափանցիկ և վստահություն հայտնել, որ առաջիկա ընտրությունները ևս կհամապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին։

Յանեժ Լենարչիչի խոսքով՝ ԵԱՀԿ անդամ պետությունների շրջանում հայաստանյան ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, Հայաստան է գործուղվել դիտորդական մեծ պատվիրակություն, որի անդամները տեղաբաշխվելու են հանրապետության ամբողջ տարածքով: Նա հույս է հայտնել, որ ընտրությունները կանցկացվեն բարձր մակարդակով և միջազգային չափանիշներին համապատասխան: