Զախարովան հայտարարել է, թե «Ալեն Սիմոնյանը նախանձում է այն արդյունքներին, որոնց Բելառուսը հասել է»

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախանձում է Բելառուսին։ Ամենշաբաթյա ճեպազրույցում նա անդրադարձել է Բելառուսի հետ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարություններին, որն այն «Ռուսաստանի ծայրագավառ էր անվանել»։

«Կարծում եմ՝ Ալեն Սիմոնյանը նախանձում է այն արդյունքներին, որոնց Բելառուսը հասել է, որոնց չի հասել իր երկիրը՝ իր թիմի ղեկավարությամբ։ Դա նախանձից է։ Ցանկանում եք ստուգե՞լ իմ խոսքերը, ուղղակի այցելեք Բելառուս։ Ալեն Սիմոնյանը նույնքան հեռու է լուսնից, որքան Բելառուսի տնտեսական, արդյունաբերական, արտադրական և գյուղատնտեսական հաջողություններից»,- ասել է նա։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ «Հայաստանը չպետք է կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։ Դրանից  հետո Բելառուսի ԱԳՆ-ն բողոք էր հայտնել Երևանին՝ «հայկական կողմի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ»։ Բելառուսական կողմը հայտարարել էր, թե ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունները Բելառուսի մասին նախընտրական պոպուլիզմ են և Հայաստանի ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ։

«Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը քաղաքական կախվածության մեջ չի լինելու, Հայաստանն իր ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու է։ Բելառուսի կառավարման օրինակն իմ երկրի համար և ինձ համար անընդունելի է։ Հայաստանն ազատ երկիր է՝ իր ազատ մեդիաներով, մարդու իրավունքներով, օրենքի գերակայությամբ»,- հայտարարել էր Ալեն Սիմոնյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի