Զախարովան մեկնաբանել է Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի անցկացումն ու Զելենսկիի այցը

Լուրեր

27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Երևանի ու Մոսկվայի հարաբերություններին՝ Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման ֆոնին։ Ըստ նրա՝ առաջին տպավորությունն այն է, որ, նրա բնորոշմամբ, այդ «քաղաքական շուոն՝ պաթոսային ելույթներով, փողոցներում զբոսանքներով, այն է, ինչ Բրյուսելը, Փարիզը փորձում են վաճառել Հայաստանի համար նախընտրական ժամանակաշրջանում»։

Զախարովան նշել է՝ եվրոպացի պաշտոնյաները հայտարարել են, որ «Երևանում կարող են իրենց վրա հույս դնել սպասվող նախընտրական արշավի հետ կապված», բայց «պետք է զգույշ լինել․ եթե դա ներքին գործերին ուղիղ միջամտության հերթական օրինակը չէ, ապա ինչ է»։

Ռուսաստանցի պաշտոնյան նաև հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ կհանգեցնի «Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անդառնալի ներգրավմանը»։ Զախարովայի պնդմամբ՝ ԵՄ-ի բանաձևը, իբր, պարզ է՝ «ամեն ինչ քամել Հայաստանից՝ օգտագործելու նաև ռուսատյաց նպատակների համար, այս ակցիաներից բացի ոչինչ չտալով»։

Մարիա Զախարովան անդրադարձել է նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Երևան այցին։

«Ռուսական հասարակությունը խորը վրդովմունքով ոչ միայն տեսավ, այլև ամենից առաջ հիշեց այն փաստը, որ Հայաստանը, որին մենք սովոր ենք համարել բարեկամական, եղբայրական երկիր, ծառայել է որպես ամբիոն։ Ո՞ւմ համար։ Ահաբեկչի, նեոնացիստական ​​Կիևի ռեժիմի առաջնորդի համար, որին բավականին ջերմորեն ընդունեցին Երևանում»,- հայտարարել է նա։

Զախարովայի պնդմամբ՝ Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու իր խոստումը։

«ՀՀ ղեկավարությունը… ի դեպ, Մոսկվա կատարած վերջին այցելությունների ժամանակ նրանք մեզ վստահեցրին, որ Ռուսաստանի դեմ որևէ քայլ չեն ձեռնարկի։ Եթե նրանց հավաստիացումների հետ կապված այդպես է, ապա դա նշանակում է, որ ՀՀ ղեկավարությունն այսպես է վարվում ոչ միայն Մոսկվայում և ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիների հետ՝ չկատարելով իր խոստումները»,- հայտարարել է նա։

«Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի