Իլյա Տոպուրիան ու Ջասթին Գեյջին հայացքների մենամարտ են անցկացրել Սպիտակ տանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Տոպուրիան ու ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեյջին առաջին հայացքների մենամարտն են անցկացրել Վաշինգտոնի Սպիտակ տանը կայանալիք մրցաշարից առաջ։
Միջոցառումն անցկացվել է Սպիտակ տանը և անցել առանց միջադեպերի։ Մարտիկներին նաև ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Սպիտակ տան մրցաշարը տեղի կունենա հունիսի 14-ին։ Տոպուրիան ու Գեյջին կհանդիպեն գլխավոր մենամարտում, որից առաջ կկայանա բրազիլացի Ալեքս Պերեյրայի ու ֆրանսիացի Սիրիլ Գանի հանդիպումը ծանր քաշային կարգի ժամանակավոր տիտղոսի համար։ Կանցկավեն նաև Շոն Օ՛Մելի – Այման Զահաբի, Մաուրիսիո Ռուֆի – Մայքլ Չենդլեր, Բո Նիկալ – Կայլ Դոկաս և Դիեգո Լոպես – Սթիվ Գարսիա մենամարտերը։