Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ․ «Նոր ընտրություններին ներկայանում եմ նոր եռանդով ու մեծ անելիքներով»

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը հայտնել է, որ կառաջադրվի նոր ընտրություններում։

«Հարգելի՛ մարզիկներ, մարզիչներ և մարզաշխարհի ներկայացուցիչներ,

մոտենում է ավարտին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ղեկավարելու հնգամյա ժամանակահատվածը և նոր ընտրություններին ներկայանում եմ նոր եռանդով ու մեծ անելիքներով` հանուն հայկական բռնցքամարտի։

Անցած հինգ տարիների ընթացքում չեմ խնայել ո՛չ ջանք, ո՛չ եռանդ, որպեսզի հայկական բռնցքամարտը աշխարհին ներկայանա ամենաբարձր մակարդակով։

Այս տարիներին հայ բռնցքամարտիկները նվաճել են բազմաթիվ բարձր հարգի մեդալներ։ Երկար ընդմիջումից հետո մենք ունեցանք նաև Օլիմպիական խաղերի մեդալ, ինչը կարևոր նվաճում էր հայկական բռնցքամարտի համար։ Իմ ղեկավարության ընթացքում աշխարհի և Եվրոպայի առաջնություններից, ինչպես նաև Օլիմպիական խաղերից, մեր մարզիկները հայրենիք են բերել 219 մեդալ, որոնցից 43-ը՝ ոսկե։ Սա ավելին է, քան նախորդ 30 տարիների ընդհանուր արդյունքը։ Համեմատության համար նշեմ, որ 1991-ից մինչև 2021 թվականը հայկական բռնցքամարտը նվաճել է 185 մեդալ։

Այս հինգ տարիներին Հայաստանը կարողացավ իր վրա կենտրոնացնել նաև համաշխարհային բռնցքամարտի ուշադրությունը։ Ինչպես խոստացել էի, կազմակերպեցինք մի քանի տասնյակ միջազգային մրցաշարեր։ Հայաստանը հյուրընկալեց մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, երկու անգամ Երևանում անցկացվեցին երիտասարդների Եվրոպայի առաջնությունները, ինչպես նաև պատանիների աշխարհի և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունները։ Երևանում անցկացվեց նաև IBA-ի կոնգրեսը, որը մեր երկիր բերեց բռնցքամարտի աշխարհի ամենակարևոր ներկայացուցիչներին։

Այս ձեռքբերումները, անկասկած, ամբողջ թիմի ամենօրյա, նվիրված և քրտնաջան աշխատանքի արդյունք են։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատացին, վստահեցին և աջակցեցին ինձ՝ հայկական բռնցքամարտը զարգացնելու մեր ծրագրերը կյանքի կոչելու ճանապարհին։

Վստահ եմ՝ մեր սկսած գործը շարունակվելու է նույն նվիրումով և նոր հաղթանակներով»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հովհաննես Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ Հովհաննես Հովսեփյանը 2021թ․ ապրիլին է ընտրվել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ: