Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 30 տարեկանում ավարտում է կարիերան
Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Նիկլաս Զյուլեն հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում կավարտի կարիերան, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
30-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում «Հոֆենհայմի» դեմ (1:2) խաղում ծնկի վնասվածք ստանալուց հետո։
Նիկլաս Զյուլեն 2022 թվականից է հանդես գալիս «Բորուսիայում»։ Դրանից առաջ պաշտպանը խաղացել է նաև «Հոֆենհայմում» ու Մյունխենի «Բավարիայում»։ Գերմանիայի հավաքականի կազմում Զյուլեն 2016-2023 թթ․ անցկացրել է 49 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ։ Կարիերայի ընթացքում նա երկու անգամ ստացել է ծնկի խաչաձև կապանների պատռվածք։