ՊՆ-ի և «Սևան» ազգային պարկի 2 տրանսպորտային միջոցներ կհանձնվեն պետական գույքի կառավարման կոմիտեին
Տնտեսություն
07.05.2026 | 10:35
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում որպես նվիրատվություն կընդունի Պաշտպանության նախարարության «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» և Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ներին պատկանող տրանսպորտային միջոցները։
Դրանք կամրացվեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը նվիրատվություն է տալիս ՈւԱԶ մակնիշի, իսկ «Սևան» ազգային պարկ»-ը՝ ՎԱԶ մակնիշի ավտոմեքենաներ։
Կառավարության որոշմամբ՝ կոմիտեի նախագահը պարտավորվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում համապատասխան կազմակերպությունների տնօրենների հետ կնքել նվիրատվության պայմանագրերը և իրականացնել հանձնման-ընդունման գործընթացը։ Գույքի պետական գրանցման և հաշվառման հետ կապված ծախսերը կատարվելու են կազմակերպությունների միջոցների հաշվին։
Որոշմամբ ընդգծվում է, որ մինչև գույքը պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելը դրա հետ կապված ցանկացած պարտավորության պատասխանատվությունը կրում են համապատասխան կազմակերպությունները։
Արփի Հակոբյան