Ձերբակալվել է Mercedes Benz-ի 19-ամյա վարորդը

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 6-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները կարգազանց 19-ամյա վարորդին  հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել են նախաքննական մարմին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Ապրիլի 23-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի 19-ամյա բնակիչը, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ակնհայտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում բախվել է թիվ 53 համարի երթուղին սպասարկող ավտոբուսին և մեկ այլ մեքենայի։

Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների, այդ թվում՝ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 19-ամյա տղայի նկատմամբ, որը վերջերս խոշոր ավտովթարի պատճառ էր դարձել։

Պարզվել էր, որ նրա վարորդական վկայականը չի գործել, իրավունքը կասեցված է եղել։ Համացանցում տարածված տեսանյութում լսվում է, թե ինչպես է Վարդան Մարկոսյանը  խոսում վարորդներից ինչ-որ մեկին «նվաստացնելու» մասին, Mercedes-Benz CLS մակնիշի մեքենան սկսում է վարել մեծ արագությամբ և վտանգավոր մանևրից հետո բախվում 53 երթուղին սպասարկող ավտոբուսին։  Մեքենան բախվել է նաև «Տոյոտա» և «Յագուար» մակնիշի մարդատարների,  անցել բաժանարար գոտու բետոնե պատնեշը և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։

Քրեական վարույթ նախաձեռնվել էր նախ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հոդվածով, ապա՝ տրանսպորտային միջոցը վարելու իրավունքը կասեցված վիճակում վարելու համար։ Երկու վարույթները միացվել են իրար։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ  նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։