Թուրքիայի փոխնախագահն անդրադարձել է Հայաստանում թուրքական դրոշի այրմանը

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը մեկնաբանել է ապրիլի 23-ին Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ավանդական ջահերով երթի ժամանակ թուրքական դրոշի այրումը։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Յըլմազն ասել է, որ Հայաստանում անդրադարձել է այդ հարցին։

«Ես վերջերս Հայաստանում էի, և մենք քննարկել ենք  այս հարցը։ Ինչպես գիտեք՝ ՀՀ վարչապետ Փաշինյանը դատապարտել է  այս միջադեպը։ Նմանապես, ՀՀ խորհրդարանի խոսնակը նույնպես դատապարտել է այն, և հայ հանրության կողմից արձագանքներ եղան»,- ասել է նա։

Թուրք պաշտոնյան նշել է, որ ցանկանում են Հարավային Կովկասում հաստատված երկարատև խաղաղություն տեսնել, հավելելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել այս գործընթացում։

«Մենք կարծում ենք, որ խաղաղությունն այժմ շատ մոտ է։ Այս խաղաղության հաստատմամբ Հարավային Կովկասը, որպես  մեծ ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան, շատ ավելի այլ դեր կխաղա թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ մակարդակով։ Մենք վստահ ենք թե՛ անվտանգության աճի, թե՛ բարգավաճման հարցում, հատկապես՝ Միջին միջանցքի զարգացման և Զանգեզուրի միջանցքի բացման շնորհիվ»,- ասել է Թուրքիայի փոխնախագահը։

Հիշեցնենք, որ Երևանում Յըլմազը մասնակցել էր Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի